Բաժիններ՝

Երևանի ավագանին հողի հարկի գծով արտոնություններ է սահմանել

Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու քննարկման է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից մինչ այժմ զբոսայգում մեծածավալ բարեկարգման, ինչպես նաև այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներով, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, զբոսայգին էլ մշտապես պահվում է բարեկարգ և օգտագործվում ըստ նշանակության: Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումը, ինչպես նաև կարևորելով տվյալ տարածքում Սիմոնյան կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, Երևանի ավագանին ընդունել է որոշումը:

Ավագանին հավանություն է տվել նաև Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող «Հայկական ազգային կոխ ըմբշամարտի Երևանի մարզաակումբ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով, Ըմբշամարտի և «Կոխ» ազգային մարզաձևի զարգացման բարեգործական հիմնադրամի նախագահի առաջարկով Երևանի Արարատյան փողոցի 90 հասցեում գտնվող ուսումնարանի (մարզադպրոցի) 3910,0 քմ ընդհանուր մակերեսով շենքն անհատույց օգտագործման իրավունքով Երևան համայնքին տրամադրելու մասին որոշման նախագծին, որով սահմանվել են նաև դրա հետ կապված գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ:

Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը: Ավագանու նիստին հաջորդել է հարցուպատասխանը:

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031