Սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք
Մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
Հանրապետության տարածքում`
Մարտի 18-ի ցերեկը, մարտի 19-ի գիշերը, մարտի 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ թաց ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև: Մարտի19-ի ցերեկը, մարտի 20-ին, մարտի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 19-20-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, մարտի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 18-ի գիշերը, մարտի 19-ի ցերեկը, մարտի 20-ին, մարտի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.00C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.80C (1990 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.50C