Բաժիններ՝

«Սա այն ուղերձն էր, որից իրականում շատ էին վախենում իշխանությունները»

Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները քաղաքացիների համար ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ այն փոխելուն ուղղված բոլոր ռեսուրսներն ու միջոցները կիրառվում են, այդ թվում նաև՝ զինված ապստամբության միջոցը։ Այսօրվա քննարկմանը նա ասաց, որ անկախ նրանից՝ այդ մոտեցման հետ համակարծի՞ք ենք, թե՞ ոչ, խնդիրն այն է, որ իշխանությունն է պատասխանատու այս վիճակի համար. «Իշխանությունը փոփոխության որևէ հնարավորություն չի ստեղծում։ Միտինգներ, ընտրություններ, ցույցեր լինում են, բայց համակարգը հակված չէ որևէ փոփոխություն կատարելու, ավելին, պատժում է իր դեմ դուրս եկողներին»։

Ինչ վերաբերում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կատարած քայլին, իրավապաշտպանն ասաց, որ նա առաջին անգամ ՀՀ-ի ներսում մարդասիրական միջազգային իրավունքի նորմը ցույց տվեց. «Սա այն ուղերձն էր, որից իրականում շատ էին վախենում իշխանությունները»։

Արթուր Սարգսյանի մահը նա համարում է սպանություն. «Պատասխանատվությունն առաջին հերթին կրում է անձամբ Սերժ Սարգսյանը՝ այս քաղաքական իշխանության անմիջական կրողը։ Իսկ Հայաստանում քաղաքական բնույթի հարցերում որոշում կայացնում է ոչ թե գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ՔԿՀ պետը, արդարադատության նախարարը, այլ անձամբ Սերժ Սարգսյանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս