«Անհրաժեշտ է վերջ տալ այդ մեղադրանքներին». Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի պատրաստվում Թուրքիայի սադրանքի մեջ ներքաշվել: Այս մասին Մերկելն ասել է Saarbruecker Zeitung պարբերականի հետ զրույցում:
Անդրադառնալով Նիդերլանդների հասցեին Թուրքիայի պաշտոնական շրջանակների կողմից հնչեցված հայտարարություններին ու մեղադրանքներին` Մերկելը հայտնել է, որ իրենք շարունակելու են աջակցել հոլանդական կողմին:
«Նիդերլանդներն ունեն մեր լիակատար աջակցությունը, ես դա բացեիբաց հայտարարեցի Թուրքիայից եկած մեղադրանքներից հետո: Անհրաժեշտ է վերջ տալ այդ մեղադրանքներին: Հոլանդացիները շատ են տուժել նացիստներից: Այսօր նրանց նացիզմի մեջ մեղադրելն անընդունելի է»,-ասել է նա:
Մերկելն անդրադարձել է նաև Էրդողանի հնչեցրած հայտարարությանն այն մասին, թե Գերմանիան աջակցում է Քրդական բանվորական կուսակցությանը (PKK)` այդ մեղադրանքն անվանելով անհեթեթ: