«Սկզբի համար ես ցանկանում եմ անձամբ ծանոթանալ նախագահի հետ». Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցանկանում է անձամբ ծանոթանալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ մտադիր է նրա հետ հանդիպման ժամանակ քննարկել անվտանգության հարցեր, ինչպես նաեւ առեւտրական եւ տնտեսական թեմաներ: Այդ մասին նա հայտարարել է Saarbrcken Zeitung թերթին տված հարցազրույցում:
«Սկզբի համար ես ցանկանում եմ անձամբ ծանոթանալ նախագահի հետ, ոչ մի հեռախոսազրույց դրան չի կարող փոխարինել, ասել է Մերկելը: Միշտ ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան միմյանց մասին: Ես ցանկանում եմ նրա հետ քննարկել անվտանգության, միջազգային համագործակցության հարցեր, առեւտրական եւ տնտեսական թեմաներ»:
«Որպես G20 գագաթնաժողովի տանտիրուհի, ես նախագահին կներկայացնեմ մեր այն նպատակներն ու նախագծերը, որոնք մտադրվել ենք իրականացնել»,-հավելել է նա:
«Մեր երկրները շահում են արդյունավետ եւ ազնիվ համագործակցությունից»,-համոզված է կանցլերը: Մերկելը մեկօրյա այցով գտնվում է ԱՄՆ-ում: Մարտի 17-ին նա առաջին անգամ անձնական հանդիպում կանցկացնի նախագահ Թրամփի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: