«Ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ բանակցություններից բացի կա նաև ռազմական ճանապարհ». Արթուր Ռասի­զադե

Ադրբեջանի իշխանությունները, անտեսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունները, կրկին գործի են դրել ռազմական հռետորաբանությունը: Այս մասին  հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասի­զադեն:

«Ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ բանակցություններից բացի կա նաև ռազմական ճանապարհ»,­-հայտարարել է Ադրբեջանի վարչապետը:

ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն ստանձնած Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նախագահների, արտգործնախարարների, դեսպանների և Մինսկի խմբի համանախագահների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031