Բաժիններ՝

Տեսագրություն է հայտնվել Կիպրոսի գործարար­կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից

Հայտնվել է առաջին տեսագրությունը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի գործարար­կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից, որտեղ գտնվում է ռուսական Russian Wave ռադիոկայանի գրասենյակը: Կադրերը հրապարակում է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը։

Բռնկած հրդեհի պատճառով մերձակա շրջանում փակվել է երթեւեկությունը: Թե հատկապես ինչ է պայթել, առայժմ չի ճշտվում: Կրակը մոլեգնում է շենքի առաջին եւ երկրորդ հարկերում, Russian Wave­ի գրասենյակը գտնվում է երրորդ հարկում:

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:45-­ին (Երեւանի ժամանակով 09:45-­ին), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Այդ պահին ռադիոկայանի խմբագրությունում ոչ ոք չպետք է գտնվեր: Պատահարի պատճառները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031