Հայ-ռուսական հարաբերությունների օգտին հանդես եկող հաջորդ ուժը Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է: Այս ուժը հետևողականորեն վարում է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու և խորացնելու քաղաքականություն:
Անկախ սոցիալական վիճակից՝ նրանց հնարավորություն է ընձեռնված սովորելու աշխարհի լավագույն կրթական կենտրոններում` հենվելով սեփական ուժի վրա:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ցմահ հովանավորչական համաձայնագիր է ստորագրել Nike ապրանքանիշի հետ: Հարձակվողը գումար է աշխատելու գովազդային հոլովակներում նկարահանվելու արդյունքում: Bild-ը հաղորդում է, որ այդկերպ Պիեր-Էմերիկը տարեկան կվաստակի 2 մլն եվրո:
Ջրառատում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանին։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է բոլոր այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են աշխարհի 2018թ առաջնության Հայաստան – Ղազախստան ընտրական հանդիպման նախապատրաստական հավաքին:
Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Հայկական ընդհանուր բարեգործական միության ընդունելությունների դահլիճում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի համայնքի՝ խորհրդի անդամների, մի խումբ կրթաթոշակառուների, շրջանավարտների, ինչպես նաև հիմնադրամի «Ստարտ Արմենիա» 2016-2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողների հետ:
Մանվել Գրիգորյանի դրամական միջոցներն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել են մոտ 348.4 մլն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար և նույնքան էլ եվրո։
Մարտի 17-ին, ժամը 15:01-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի Երիտասարդական փողոցի 1-ին անցումի տներից մեկի բնակիչ՝ 1988 թ. ծնված Կ. Ա.-ը (ունի հոգեկան խնդիրներ) ս. թ. մարտի 12-ին դուրս է եկել տանից Վանաձոր քաղաք ուղևորվելու նպատակով և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 17-ին հանդիպեց «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցներին և պատասխանատուներին: Երիտասարդ գիտնականները Հանրապետության Նախագահին ներկայացրին 2015-2016թթ. հաշվետու ժամանակահատվածում աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները:
Հայաստանից 2017 թվականի հունվարին արտահանվել են 14 մլն 668,5 հազար ԱՄՆ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի մշակույթի պալատում Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների ընտրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ Վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը պատասխանեց բնակիչներին հուզող մի շարք հարցերի, շեշտելով, որ երկրում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրների լուծման միակ բանալին զարգացած ու մրցունակ տնտեսություն ստեղծելն է:
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ քննարկել է մարզի առողջապահության ոլորտի առկա վիճակը, խնդիրները և զարգացման ու օպտիմալացման ուղիները:
Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները «Միլանին» առաջարկություն են արել թիմի դարպասապահի վերաբերյալ, բայց իտալական ակումբը մերժել է: «Միլանը» չի պատրաստվում վաճառել ֆուտբոլիստին, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցների և պատասխանատուների հետ:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը, առողջական վիճակի վատթարացմանը նպաստող պայմանները պարզելու համար։
Քիչ առաջ վարչապետի խորհրդական Հայկ Զոհրաբյանը մոտեցավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողներին ու ասաց, որ սխալ է ցուցարարների այն ինֆորմացիան, որ կառավարություն են դիմել Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու համար, իսկ իրենք մերժել են: Նա ասաց, որ կառավարություն նման դիմում չի հասել, ու իրենք էլ չեն մերժել:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ՀՀ նախագահի Մոսկվա այցելությունը տնտեսական և քաղաքական առումով գնահատում է օգտակար: Ըստ նրա՝ այցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակներն ու համագործակցությունը, Եվրամիության կատարած այցի արդյունքները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները:
B խմբի վիտամինները չափազանց կարևոր են օրգանիզմի առողջության համար, սակայն դրանք հաճախ անուշադրության են մատնվում։ Վիտամին B12-ը կարևոր է մակերիկամների, նյարդային և նյութափոխանակության համակարգերի նորմալ աշխատանքի համար։ B խմբի մյուս վիտամիններն անհրաժեշտ են B12-ի յուրացման, ինչպես նաև սթրեսը նվազեցնելու համար։
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի մշակույթի պալատում Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների ընտրողների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնացրեց Գեղարքունիքի մարզի զարգացման այն գլխավոր ուղղությունները, որտեղ կկատարվեն հիմնական ներդրումներն առաջիկա տարիների ընթացքում:
«Ժողովուրդ, արդեն դիմել են «Հաց բերողին» եռաբլուրում հուղարկավորելու համար, բայց պատասխանը եղել է, որ հնարավոր չէ»,- կառավարության դիմաց, դիմելով ցուցարարներին, հայտարարեց Շահեն Հարությունյանը։
Քիչ առաջ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողները երթով հասան Հանրապետության հրապարակ, և նրանցից որոշները ճեղքելով ոստիկանական պատը՝ վազեցին ու նստեցին Հանրապետության հրապարակի մեջտեղում: Նրանց մոտեցան ոստիկանները և փորձրեցին նրանց բարձրացնել, ինչի արդյունքում բախումներ եղան ցուցարարների և ոստիկանների միջև:
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինը քննադատել է երիտասարդ ֆուտբոլիստների անպատասխանատու վերաբերմունքը ֆուտբոլի նկատմամբ:
Եվրամիության իշխանությունները Facebook, Google եւ Twitter ընկերություններին մեկ ամիս են տվել, որպեսզի դրանք ծառայությունների մատուցման պայմանները համապատասխանեցնեն սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ եվրոպական օրենսդրությանը, այլապես ընկերություններին սպառնում են տուգանքներ:
«Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարող ակցիայի մասնակիցները երթի ընթացքում նստեցին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց՝ խաղաղ երթը շարունակել, այլապես ստիպված կլինեն ցրել հավաքը: Ցուցարարներն ի պատասխան բղավում են՝ «Օսիպյան, հեռացիր»։
ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը, որն այսօր նույնպես մասնակցում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ, եթե իշխանությունները նրան երկրորդ անգամ բերման չենթարկեին, այսօր նա մեզ հետ կլիներ։
Երթի ընթացքում Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ ամբողջ Ազատության հրապարակը և հարակից շրջանները պետք է թնդան «Հաց բերողի» վրեժով: Նա հայտարարեց, որ իրենք ամեն օր ժամը 6-ին հավաքվելու են Ազատության հրապարակում՝ շարունակելու իրենց պայքարը:
2017 թվականին ճանապարհորդների կեսն իրենց ուղեւորությունները կսահմանափակեն անվտանգ ուղղություններով:
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների հավաքը: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ելույթ ունեցավ՝ ասելով, որ պետք է քայլ առ քայլ իրականացնեն Արթուրի ցանկությունները:
ՀԱԿ վարչության անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանի կարծիքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունները վախ ունեն, Ադրբեջանը համարում են անխոցելի, որ կարող է դեմ գնալ միջազգային կարծիքին: Սակայն, ընդգծեց նա, ինչքան վտանգավոր է թշնամուն թերագնահատելը, այնքան վտանգավոր է գերագնահատելը։ Թե ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնի խաղաղության ծրագրին, Ա. Ավագյանը նշեց, որ հաշվի են առնված պոտենցիալները, ռեալ փաստերը:
«Մրցակցային գնումների մեջ ընդամենը 6,6 մլրդ դրամն է կատարվել մեկ անձից, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 2,5 անգամ: Այսինքն` 21,2 մլրդ դրամից հասել ենք 6,6 մլրդ դրամի, տոկոսային հարաբերակցությամբ`18,3 տոկոսը դարձել է 7,2 տոկոս: Սա շատ մեծ ձեռքբերում է: Այն ցույց է տալիս, որ պետական գնումների մրցակցությունն ու մասնակցությունը խրախուսվում են: Գրեթե 95 տոկոսն արդեն իսկ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով է իրականացվում և ամբողջ տվյալները հրապարակվում են հունվարի 1-ից»,-ասաց Թամազյանը: