Բաժիններ՝

Գյումրիում փրկարարները չբնակեցված տարածք են սահմանազատել

Մարտի 17-ին, ժամը 11:48-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում՝ տան բակում, խոռոչ է բացվել մոտ 90 սմ տրամագծով:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մազմանյան փողոցի տներից մեկի (չբնակեցված, սեփականատեր՝ Ս. Մ.) բակում մոտ 0,9 մ տրամագծով և 9,5 մետր խորությամբ հոր է առաջացել, որտեղ առկա է ջրի հոսք:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայրում է գտնվել մարզպետարանի քաղաքաշինության գլխավոր մասնագետը: Տեղեկատվությունը փոխանցվել է քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի առաջատար մասնագետին և մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս