Բաժիններ՝

Թիլերսոնը չի բացառել ԿԺԴՀ-­ի միջուկային հիմնախնդրի ռազմական լուծումը

ԱՄՆ­-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ­-ի միջուկային հիմնախնդրի լուծման բոլոր տարբերկաները, ներառյալ ռազմական լուծումը, ակտուալ են մնում: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը:

Ըստ որում պետքարտուղարը նշել է, որ այսպես կոչված «ռազմավարական հանդուրժումը
ԿԺԴՀ­ի նկատմամբ» սպառվել է: Նա նաեւ ՉԺՀ­ին կոչ է արել ձեռնպահ մնալու Հարավային Կորեայի տարածքում THAAD ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի
տեղաբաշխման պատասխան միջոցներից՝ հայտարարելով, որ այդ միջոցը բացառապես պաշտպանական բնույթ է կրում:

Իր հերթին «Ռյոնհապ» գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-­ի պետքարտուղարը, ժամանելով Հարավային Կորեա, անմիջապես մեկնել է ապառազմականացված գոտի. որտեղ շփվել է հարավկորեացի զինվորականների հետ: Նշվում է, որ նրան հետեւում էին հյուսիսկորեացի սահմանապահները, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031