Այս տարի ՀՀ-ում ընտանեկան նպաստների, սոցիալական նպաստների, հրատապ օգնության եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը չեն փոխվի եւ կմնան անցած տարվա մակարդակին: Նույնը կմնան նաեւ անապահովության միավորները:
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` Հայաստանում հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ է ուրվագծվում: ՀՀԿ-ին իր անդամակցությունը դադարեցրեց այդ կուսակցության առանցքային դեմքերից մեկը` ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չնայած հայտարարել է, թե ինքը քաղաքականությունից այլեւս հեռացել է (թե նրա քաղաքականը ո՞րն է), սակայն նոր ուղղությամբ սկսել է ինտենսիվորեն քայլեր ձեռնարկել: «Փաստի» տեղեկություններով և՛ միջնորդավորված, և՛ ուղղակիորեն փորձում է ստանալ Գագիկ Ծառուկյանի «դաբրոն» եւ հայտնվել նրա դաշինքի ցուցակում (կարեւոր չէ` ռեյտինգային, թե` համամասնական):
Հայաստանում այս միջոցառման կազմակերպիչներն էին Noor Games-ը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը:
«Bleacher Report»-ը ներկայացրել է 5 ֆուտբոլիստներից կազմված ցանկ, ովքեր ժամանակին մերժել են «Լիվերպուլին»: Այս 5 ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Ավստրիայի Kreisel ֆիրման Առնոլդ Շվարցենեգերի պատվերով պատրաստել է լիովին էլեկտրական Mercedes-Benz G-Class: Արտաճանապարհային ավտոմոբիլը, որը պատրաստված է միակ օրինակով, ստացել է երկու էլեկտրաշարժիչ։
«Սիրահարված Բարդոն»(Bardot amoureuse) երկժամանոց ժապավենը հիմնված է ոչ միայն դերասանուհու մասնակցությամբ կինոժապավենների եւ հեռուստատեսային հաղորդումների, այլեւ եզակի տնային արխիվի վրա: Հանդիսականներն առաջին անգամ կտեսնեն կադրեր տնային կինոխրոնիկայից, որն աստղի հայրը՝ Լուին, նկարահանել է մեծ կինոյում նրա դեբյուտից շատ առաջ:
Եղիր անկախ:
D տարբերակը վկայում է այն մասին, որ իդեալիստ և ռոմանտիկ եք։ Ձեզ դուր է գալիս գիտակցել, որ հարաբերությունները կարող եք մաքուր և անկեղծ լինել։ Ձեզ համար յուրաքանչյուր հանդիպում առաջինն է։ Պատրաստվում եք, հեքիաթային պլաններ կազմում։ Ժամանակակից աշխարհում հազվադեպ հանդիպող տեսակ եք։
Յուրաքանչյուր վայրկյան բրաուզերը հետևում է, թե ինչով եք զբաղված։ Խոսքը միայն կայքի հասցեի մասին չէ, այլ տեղեկություն վարքի մասին, որը հավաքվում է։ Ներկայացնում ենք, թե որտեղ կարելի է գտնել այդ տվյալները։ Առաջին թվային հետքը թողնում եք այն բանից հետո, երբ սեղմում եք բրաուզերի վրա՝ սեանսը սկսվեց որոշակի ժամի աշխարհի որոշակի կետից։ Դա ակնհայտ է և որևէ մեկին չի զարմացնում։
Աղիներն ամենակարևոր օրգաններից են, քանի որ դրանց միջոցով են օրգանիզմից դուրս բերվում տոքսիններն ու շլակները: Աղիների նույնիսկ ամենաաննշան խախտումն անդրադառնում է օրգանների և, առավելապես, մաշկի վրա: Աղիների մաքրումը կարևոր պրոցեդուրա է, որը պետք է կատարել տարին մեկ անգամ: Ձեզ ենք առաջարկում տնական սկրաբ, որը կմաքրի աղիները:
Ասում ենք` կոռուպցիան Հայաստանում տարածված է, կոռուպցիան լրջագույն խնդիր է։ Այն պետք է լուծել։ Սակայն, ինչպես և ցանկացած խնդրի դեպքում, լուծմանն անցնելուց առաջ, նախ` պետք է հասկանալ խնդիրը, դրա մասշտաբներն ու հետևանքները։ Պարզ ասած` չափել այն։
Կատալոնական Բարսելոնայի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը 30 տարեկան է:
Vimeo տեսահոսթինգի Støj ալիքում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես կարող էր շրջակա աշխարհը տեսնել հիպոթետիկ արհեստական ինտելեկտը:
Անգլիական «Վեսթ Հեմը» մերժել է ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայեի տրանսֆերի վերաբերյալ ֆրանսիական «Մարսելի» երրորդ առաջարկը:
E171 միացությունը տիտանի արդյունաբերության հիմնական արգասիքներից մեկն է: Սննդի մեջ այն, որպես կանոն, օգտագործվում է որպես գունազերծիչ: Առավել հաճախ այն կարելի է հանդիպել քաղցրավենիքների մեջ, թխվածքաբլիթներում և ծամոնի մեջ, ինչպես նաև ատամի մածուկներում և արևապաշտպան քսուքներում:
Պատշաճ ձևով լուծված չէ նաև դպրոցի ջեռուցման հարցը. այն իրականացվում է թիթեղյա վառարաններով, որոնց շահագործումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արգելված է:
Հունվարի 23-ին Samsung-ը ներկայացրել է իր արտադրանքի անվտանգության բարձրացման պլանը: Այսպես, ընկերությունը կատարելագործել է կուտակչային մարտկոցների անվտանգության ստուգման ծրագիրը, բարելավել անվտանգության միջոցները, որոնք կարգավորում են սարքերի յուրաքանչյուր տարրի ստանդարտները, ներառյալ ընդհանուր կառուցվածքը և օգտագործվող նյութերը, ինչպես նաև ծրագրային ապահովումը:
Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ, եթե մանչեսթերյան ակումբը չկարողանա բարձր հորիզոնական գրավել և դուրս գալ Չեմպիոնների լիգայի գոտի, ապա կկրճատվեն մի շարք առաջատարների աշխատավարձերը:
«Ապրիլի 2-ը համընկնում է նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով առավելագույն ժամկետի հետ` ոչ շուտ, քան 60 օր առաջ, այսինքն` ապրիլի 2-ը հենց 60-րդ օրն է` ամենաշուտ հնարավոր առաջին օրը»։
Չինական «Գուանչժոու Էվերգրադի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին խոստովանել է, որ հրաժարվել է գլխավորել «Վալենսիան»:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հերթական անգամ կիսեց միավորը Տատա Սթիլ մրցաշարում:
Միջազգային օրինաչափություն է դարձել տարբեր առիթներով վերհիշեցնելը, որ ահաբեկիչների հետ բանակցությունները բացառվում են։ Ահաբեկիչների հետ վերաբերվում են միայն չեզոքացման կամ վերացման գործողություններով։ Միջազգային ընտանիքը դեռ չէ ճշտել, որ ահաբեկչական կազմակերպություններ հովանավորող պետությունների հետ ի՞նչ եղանակներով կհարաբերվեն։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ֆելիքս Մելիքյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
«Ոչ ոք չի խոսում ծրագրերից, և այնպիսի մարդիկ են կոալիցիաներ ստեղծում, որ չես էլ հասկանում, թե այդ մարդկանց քաղաքական հայացքները որն են, ծրագրերը որն են, և թվում էր, թե նրանք երբևէ չեն կարող նույն ցուցակում լինել։ Բայց պարզվում է՝ դա երկրորդական բան է, մարդկանց դա չի հետաքրքրում, նպատակահարմարության խնդիր է»։
ԼոսԱնջելեսում 2017թ. փետրվարի 26-ին կկայանա Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության արարողությունը:
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին համեմատել է ընթացիկ և նախորդ առաջնությունները, երբ «աղվեսները» դարձան Անգլիայի չեմպիոն:
2017-ի փետրվարի 2-ին Չեխիայի մայրաքաղաք Պրաhայում ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների տեղի կունենա «Հեռավորություն» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը:
«Մենք տեսնում ենք արտասիրիական ուժեր, որոնք ունեն իրենց շահերը և փորձում են իրենց շահերն ու նպատակները կյանքի կոչել Սիրիայի տարածքում։ Այդ հակասություններն այնքան խորացած են, խաղացողներն այնքան տարբեր են, իրենց հետաքրքրություններն այնքան տարբեր են, որ լավատես չեմ այս փուլում արդյունքների հարցում»։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ։