«Ինձ առաջարկել են գլխավորել «Վալենսիան», բայց ես ինձ լավ եմ զգում Չինաստանում». Լուիս Ֆելիպե Սկոլարի
Ասիական փողերը հրաշքներ են գործում:
Չինական «Գուանչժոու Էվերգրադի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին խոստովանել է, որ հրաժարվել է գլխավորել «Վալենսիան»:
«Ես Եվրոպա վերադառնալու առաջարկ եմ ստացել իսպանական ակումբից: Եթե ավելի ճիշտ ասեմ, ես մի քանի անգամ իմ լավ ընկերոջ՝ Փիթեր Լիմի հետ շփվել եմ աշխատանքի վերաբերյալ:
«Վալենսիայի» նման ակումբ ղեկավարելը կնշանակեր՝ կորցնել հանգստությունը և փոխել կյանքը: Այդ իսկ պատճառով, հիմա ես մնում եմ «Գուանչժոուում» և շարունակում եմ աշխատանքս: Ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ Չինաստանում, որտեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս»,- Սկոլարիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
2016թ. դեկտեմբերի վերջին «Վալենսիայից» հեռացավ Չեզարե Պրանդելին, ով իսպանական ակումբում աշխատել էր ընդամենը 3 ամիս:
Սկոլարին «Գուանչժոու Էվերգրադը» գլխավորում է 2015թ. հունիսից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը