![](/banners/BeFunky-design.jpg)
«Վեսթ Հեմը» մերժել է Պայեի վերաբերյալ «Մարսելի» երրորդ առաջարկը
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/C2u66e0WIAEmF2j.jpg)
Անգլիական «Վեսթ Հեմը» մերժել է ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայեի տրանսֆերի վերաբերյալ ֆրանսիական «Մարսելի» երրորդ առաջարկը:
Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 22.5 մլն ֆունտ, սակայն լոնդոնցիները Դիմիտրիի վաճառքից ցանկանում են ձեռք բերել 30 մլն ֆունտ:
Ավելի վաղ Դիմիտրի Պայեն հրաժարվել է անգլիական և չինական ակումբների առաջարկներից և հաղորդել է, որ ցանկանում է վերադառնալ Ֆրանսիա՝ ընտանեկան պատճառներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը