
«Անցյալ մրցաշրջանը հեքիաթ էր «Լեսթերի» համար, բայց այս մեկը դարձավ իրականություն». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին համեմատել է ընթացիկ և նախորդ առաջնությունները, երբ «աղվեսները» դարձան Անգլիայի չեմպիոն:
«Անցյալ մրցաշրջանում ամեն ինչ զարմանահրաշ էր, դա խենթ տարի էր: Մենք գիտեինք, որ այս մրցաշրջանում թոփ-ակումբները ցուցադրելու են իրենց լավագույն մակարդակը և պատրաստ են լինելու պայքարել տիտղոսի համար, այդ իսկ պատճառով մեր թիմն ի սկզբանե պատրաստվում էր դժվարություններին: Այսպիսով, մենք մեր առջև դրել ենք անցյալ տարվա նույն նպատակը՝ 40 միավոր: Անցյալ մրցաշրջանը հեքիաթ էր «Լեսթերի» համար, բայց այս մեկը դարձավ իրականություն»,- ասել է Կլաուդիո Ռանիերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը