ԱՄՆ-ը պատրաստվում է Եվրոպայում տեղակայել AH-64A Apache 20 հարվածային ուղղաթիռներ, ասվում է ամերիկյան բանակի կայքում։
Դեսպանը նշեց, որ 2017 թվականից ակնկալում են, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ձևավորված դրական պահը, այս դրական շարժընթացը կպահպանվի և նոր մակարդակի կբարձրանա։
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը Աստանայի բանակցություններում չի ստորագրի հրադադարի վերաբերյալ ամփոփիչ կոմյունիկեն, հայտարարել է Աստանայի բանակցություններում ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչ Յախյա ալ-Արիդին։
Փարիզի փոխքաղաքագլուխ Ժան Լուի Միսիկան լրագրողներին հայտարարել է, որ անվարորդ փոխադրամիջոցները շուտով հեղափոխություն կկատարեն քաղաքային տրանսպորտի աշխարհում և լիովին կփոխեն մարդկանց կյանքը մեծ քաղաքներում:
«Համախմբում» կուսակցությունը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե կայացել է կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի և ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որի ժամանակ բացառվել է հնարավոր համագործակցությունը: «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում հերքել է Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի հանդիպման վերաբերյալ լուրը:
Անկարան մտադիր չէ Էլ-Բաբ քաղաքը հանձնել սիրիացի զինվորականներին այն բանից հետո, երբ այնտեղից կվտարի ԴԱԻՇ-ի զինյալներին։
Նախօրեին ԼՂՀ ոստիկանությունում ամփոփվել է քրեական հետախուզության վարչության 2016թ.-ի օպերատիվ-ծառայողական գործունեությունը։
Ընտրությունների օրվա վերաբերյալ հույս ունենք, որ անցյալի տեխնոլոգիաները չեն կիրառվի, և բացասական երևույթներ չեն արձանագրվի այս նոր միջոցառումների կիրառման շնորհիվ։
Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայի «Տանէգասիմա» տիեզերակայանից գործարկվել է կապի ռազմական արբանյակով H-2A հրթիռակիրը, հայտնում են չինական ԶԼՄ-ները։
Կլիմայական հակադրությունների տեսանկյունից մեր երկիրը բացառիկ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Խնդիրը ոչ միայն Հովիկ Աբրահամյանն է՝ որպես անձ, այլ խնդիրը նաև այն ռեսուրսն է, որն ունի կամ չունի։ Եթե ինքը դուրս է գալիս որպես անհատ կուսակցությունից և չի շարունակում քաղաքական գործունեությունը, դա մի բան է, այլ բան է՝ եթե ինքն ունի ներուժ, և իր կողմնակիցներն իր հետ դուրս են գալու։ Դա կարող է թուլացնել կուսակցությունը։ Բայց տվյալ պարագայում մենք դեռ խոսում ենք անհատի մասին, որը դուրս է գալիս կուսակցությունից, և ոչ թե լայնածավալ լքում են կուսակցությունը։ Առայժմ խոսվում է մի մարդու մասին»։
Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելսում հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում` դառնալով նահանգի վարչապետ: Լիբերալ կուսակցության կողմից հրավիրած հանդիպումը տևել է առավելագույնը 15 րոպե: Նոր Հարավային Ուելսի նորընտիր վարչապետը տեղեկացրել է, որ իր նոր կաբինետը որոշելու համար պահանջվում է շուրջ մեկ շաբաթ ժամանակ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի խախտման դեպքերը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն «Առավոտի» թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերը, թե ինքը դիմում է ներկայացրել՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ նախաձեռնել է «արդարության երթ»: Հանձնախումբը հորդորում է բոլոր հետաքրքրված անձանց նամակ հղել Թրամփին և հորդորել նրան աջակցել Հայաստանին:
ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն (ԱԿԲ) համագործակցել է Ինտերպոլի անդամ 94 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել Ռուսաստանի Դաշնության (1731 ստացված և առաքված տեղեկատվական միավոր), Ֆրանսիայի (719), Վրաստանի (405), Ուկրաինայի (391), Գերմանիայի (338), Թուրքիայի (318), Շվեդիայի (314), Իրանի (291), Լեհաստանի (170), և ԱՄՆ-ի (167) հետ:
Հունվարի 23-ի երեկոյան՝ Լոնդոնի արևելյան շրջանի բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինությունը մասնակի ավերվել է, սկսվել է հրդեհ, հայտնում է BBC-ն։
ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում երեկ վերընտրված իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի օրակարգում գտնվող առաջնահերթություններին, ափսոսանք է հայտնել, որ անցած տարի կառույցին չի հաջողվել տեսանելի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Գավառ քաղաքում գրանցվել է 20 աստիճան, Մարտունիում եւ Շորժայում՝ 14, Սեւանում՝ 11 աստիճան սառնամանիք: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Գեղարքունիքում գրանցված սառնամանիքները հունվարի ամսական միջին նորմայից ցածր են 2-4 աստիճանով: Մաքենիսի դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի հավաստմամբ՝ բարձրլեռնային Մաքենիսում գրանցվել է 23 աստիճան սառնամանիք:
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հերքել է լուրերն այն մասին, որ Երևանի «Արարատ»-ը կարող է մասնակցել Ռուսաստանի առաջնությանը:
Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, որը երեկ վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում, գլխավոր մարտահրավեր է համարում Եվրոպայի խորհրդի երկրներում քաղբանտարկյալների գոյությունը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ռուսական կողմի նախաձեռնությամբ ուղևորվում է Մոսկվա։
Ոստիկանության Ստեփանավանի և Բազումի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 23-ին, ժամը 18.20-ին, Պուշկինո գյուղում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Տիգրան Պ.-ն:
ՀՀԿ-ին իր անդամակցությունը կասեցրել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտանեկան բիզնեսի կառավարումը փոխանցել է իր որդիներին՝ Դոնալդ-Կրտսերին և Էրիկին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը այդ տեղեկությունը հաստատել է լրագրողների համար իր առաջին մամուլի ասուլիսում։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 17-ին, ժամը 12.45-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Երևանյան փողոցում գտնվող հուշարձանի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահե Վ.-ին։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը աշխատանքի վերջին օրերին Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել 221 մլն դոլար, ինչին երկար ժամանակ դեմ էին հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամները։
«Ես անչափ ուրախ եմ, որ մեր երկու երկրների վարչապետերի հանդիպման նախաշեմին կա մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխակելու նման հնարավարություն, այդ թվում՝ «Антиконтрафакт-2016 համաժողովի անցկացման ժամանակ Ձեզ հետ քննարկած խնդիրների վերաբերյալ»։
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չեն ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը` անդրադառնալով կայքերից մեկի տարածած լուրին, թե Հովիկ Աբրահամյանը հեռացել է ՀՀԿ-ից:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան առանձին խորհրդատվություններ կանցկացնի Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների հետ Աստանայի ոչ ուղղակի բանակցությունների շրջանակում։