Չինաստանը դարձել է երրորդ երկիրն աշխարհում, որը ջրածնային վառելիքային տարրերով ինքնաթիռի հաջող փորձարկում է իրականացրել: Ավելի վաղ դա հաջողվել է անել ԱՄՆ-ին եւ Գերմանիային: Այս մասին տեղեկացնում է ST Daily հրատարակությունը:
Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա, որն զբաղվում Էր ձկնորսությամբ: Պատահածի տեսագրությունը հունվարի 8-ին հրապարակվել Է Liquid Vision-ի YouTube-ալիքում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել խիստ քննադատության է ենթարկել «ֆունդամենտալ ահաբեկչությունը» և աշխարհի բոլոր կրոնական ու քաղաքական առաջնորդներին կոչ է արել իրենց ներդրումն ունենալ այդ «մահաբեր խենթության» դեմ պայքարում։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
ՖԻՖԱ-ն տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացրեց անգլիական «Լեսթեր սիթի»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին:
2016 թվականին Միացյալ Նահանգներում 2.2 մլն նոր աշխատատեղ է ստեղծվել, իսկ աշխատող քաղաքացիների եկամուտներն ավելացել են 2.9 տոկոսով, որը վերջին 7 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:
Երբեմն նույնիսկ լավ արդյունքները վնասում են դրամապանակին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը 1000 հատ մեդալի տուփերի համար վճարել է 3 մլն 402 հազար դրամ: Ըստ կառավարության կայքի՝ «ԱՏԱ» ՍՊ ընկերությունից նախարարությունը ձեռք է բերել 500 հատ տուփ՝ յուրաքանչյուրը 4000 դրամով:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի սակագները։
Գերմանացին կմնա, եթե մնա ֆրանսիացին:
Կշարունակեմ իմ աշխատանքը որպես բժշկի օգնական: Աշխատում եմ վիրաբուժական բաժանմունքում: Սակայն ունեմ նաև երկրորդ աշխատանք, մարզում եմ երեխաների: Միաժամանակ ամեն կերպ խրախուսում եմ կանանց մարմնամարզության զարգացումը Հայաստանում: Կցանկանայի գտնել հայկական և ամերիկյան ծագում ունեցող մարմնամարզիկների, ովքեր հանդես կգան Հայաստանի դրոշի ներքո, ինչպես արեցի ես:
ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել է թուրքական երկու ընկերությունների և երեք ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Ամերիկայի հետախուզության գլխավոր հրամանատարն ասում է, թե այսօր, ավելի քան երբեւէ, ինքը վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանն իրականացրել է կիբերհարձակում: Նա նաեւ դատապարտել է հետախուզական գործակալություններին վարկաբեկելու հարցում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի քաղաքականությունը:
«Գրանադայի» հետ խաղից հետո (5:0) ֆրանսիացին հպարտացել է իր թիմով:
Մինչեւ 2030 թվականը Ճապոնիայում աշխատատեղերի թիվը կկրճատվի 2,4 միլիոնով, քանի որ մարդկանց աստիճանաբար կփոխարինեն զարգացած արհեստական ինտելեկտով օժտված ռոբոտները: Այս մասին ասված է Mitsubishi հետազոտական ինստիտուտի՝ հունվարի 9-ին հրապարակված զեկույցում:
Ռասիզմը մի խնդիր է, որ բոլոր երկրներում էլ գոյություն ունի, բայց կարող եմ անկեղծ ասել, որ այս մասշտաբի ռասիզմ որևէ այլ երկրում ես չեմ նկատել: Հայաստանում եթե դու մի քիչ տարբերվում ես, շատ հեշտ կարողանում են մտնել քո անձնական կյանք ու հարցնել՝ որտեղի՞ց ես, կամ՝ մենք լավն ենք… այսինքն՝ շատ չոր ու կոպիտ հարցեր: Եվ շատ ես նկատում, որ հայերը փորձում են այլ ազգերին բացատրել, որ հայերը բոլոր առումներով լավն են, ինչն ինձ համար ուղղակի ծիծաղելի է, որովհետև հայերն ունեն շատ-շատ լավ կողմեր, բայց նաև՝ շատ թերություններ, որոնց վրա պետք է աշխատեն:
Լեհաստանում միջկուսակցական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ ընդդիմությունը կդադարեցնի երկրի Սեյմի մարշալի (խոսնակխմբ.) և խորհրդարանի ամբիոնի արգելափակումը` հնարավորություն ստեղծելով անցկացնել Սեյմի լիագումար նիստ:
Տոների ընթացքում հավաքած կիլոգրամների մեծ մասը ոչ թե ճարպ է, այլ ջուր։ Բժիշկ-դիետոլոգ, սննդաբան Լիդիա Այվազյանը խորհուրդ է տալիս անցնել սովորական սննդակարգի՝ քչացնելով ոչ թե ուտելու քանակը, այլ չափաբաժինները, նվազեցնել աղի պարունակությունը, քաղցր ուտեստները։
Խորվաթը դժգոհ է իր խաղային ժամանակից:
Ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանի որոշ մարզերի դպրոցներում դասերի ժամերը կկրճատվեն: «Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու և այլ մարզերում եղանակը տաք է և դպրոցներում կարելի է հանգիստ դաս անել, սակայն Արարատի, Արմավիրի և մի քանի այլ մարզերում կան դպրոցներ, որոնք լիարժեք չեն ջեռուցվում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Եթե ոտքերի եղունգների վրա փոփոխություններ եք նկատում, ապա պետք չէ երկար սպասել։ Խնդիրը կարող է սունկը լինել, իսկ ժամանակին միջոցառումներ չձեռնարկելու դեպքում կարող եք կորցնել եղունգը։ Եթե սնկային խնդիր ունեք, ապա այս մեթոդը կօգնի ձեզ վերջնականապես մոռանալ այս խնդրի մասին։
Երբ ինձ հարցնում են. «Ինչի՞ մասին ես երազում դու այս կյանքում», ես պատասխանում եմ. «Որ իմ տանը տաք զուգարան լինի…»: Անձրևոտ օրերին իմ զուգարանի կտուրից կաթում է՝ չնայած առաստաղին արված թիթեղյա կարկատաններին, իսկ ձմռանը սառը քամին թափանցում է տախտակե պատերի բազում անցքերից:
«Կավելանա ահաբեկչական հարձակումների թիվը: Եվրոպայում կթուլանա Ամերիկայի ազդեցությունը, դրա փոխարեն կավելանա Ռուսաստանի դերը, ինչը չի ապահովի կայուն ու եռանդուն միջատլանտյան հարաբերութուններ»:
Անդրադառնալով կենսաթոշակային ոլորտին՝ նախարարը դեռևս չլուծված խնդիր է համարել աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը և նշել, որ հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման և բացառման ուղղությամբ:
Մոսկվայում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը դադարեցրել է վիզաների տրամադրումը` շենքում ջրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2017 թվականի հունվարի 2-ին 12-րդ դասարանի աշակերտին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 14 անձի:
Հունվարի 9-ը հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ «Այսօր Փարաջանովի մտերիմները, թանգարանի աշխատակիցներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն ռեժիսորի գերեզմանին, այնուհետև թանգարանում հարիսա պատրաստեցին` նշելով մեծն վարպետի տարեդարձը: Այս երևույթն արդեն ավանդույթ է դարձել»:
Թուրքիան չի վերանայելու Ուկրաինայի հարցով դիրքորոշումը, չնայած Անկարայի և Մոսկվայի համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։