
France 3 հեռուստաալիքը հեռուստաալիքը նոր վավերագրական ֆիլմ է նվիրել Բրիջիտ Բարդոյին

Ֆրանսիայի France 3 հեռուստաալիքը նոր վավերագրական ֆիլմ է նվիրել ֆրանսիական կինեմատոգրաֆի կուռք Բրիջիտ Բարդոյին: Կինոնկարի հեղինակը կենսագրական ժանրի վարպետ Վիրժինի Լինարն է:
«Սիրահարված Բարդոն»(Bardot amoureuse) երկժամանոց ժապավենը հիմնված է ոչ միայն դերասանուհու մասնակցությամբ կինոժապավենների եւ հեռուստատեսային հաղորդումների, այլեւ եզակի տնային արխիվի վրա: Հանդիսականներն առաջին անգամ կտեսնեն կադրեր տնային կինոխրոնիկայից, որն աստղի հայրը՝ Լուին, նկարահանել է մեծ կինոյում նրա դեբյուտից շատ առաջ:
«Ես հաճփախ չէ, որ անդրադառում եմ իմ նախկին կյանքին,- նշել է դերասանուհին TV Magazine հանդեսում հրապարակված հարցազրույցում:- Բայց այժմ, դիտելով կինոնկարը, զարմացա, որ այդ ամենից չեմ հոգնել էլ ավելի»:
Նրա հայրենակիցների մեծամասնության պատկերացումներում էկրանի թագուհին, առնվազն կիսով չափ երիտասարդ է իր 82 տարեկանից: «Հիանալի ֆիլմեր, բայց այնուհետեւ առանց ինձ»,- նշել է նա իր 48-րդ կինոնկարից հետո: Դա տեղի է ունեցել 1973 թվականին, եւ այդ ժամանակվանից նա այլեւս չի վերադարձել կինո: Սակայն այժմ էլ մնում է ամենահռչակավոր ֆրանսիացի դերասանուհին:
1985 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը նրան պարգեւատրել է Պատվո լեգեոնի շքանշանով, բայց կինոյի լեգենդը պարգեւն ստանալու այդպես էլ չի եկել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: