Դավոսում կայանալիք տնտեսական հերթական համաժողովի կապակցությամբ Oxfam-ը ներկայացրել է Բելգիայում և աշխարհում չունևորների ու հարուստների կարողության հարաբերակցության վիճակագրությունը, որը հունվարի 16-ին հրապարակել է Le Soir թերթը:
Ավելի քան մեկ տարի առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Է. Ք.-ը և հայտնել, որ որդին՝ զինծառայող Գ. Ք.-ը, ունենալով զինծառայության հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումներով ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը և գտնվում է ծառայության մեջ:
Victoria’s Secret -ի հայտնի մոդել Քսենյա Դելին 1մլն ռուբլի է հատկացրել Կրասնոդարում բնակվող հայ անտուն Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու նպատակով: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, մի խումբ ակտիվիստներ գումար էին հավաքում Միշա անունով պապիկի համար տուն գնելու նպատակով: Այդ ընթացքում նրանք կարողացել են 1,765,լն ռուբլի հավաքել:
Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներն ինչո՞ւ բնակիչների համար կենսական այս խնդիրը պատշաճ կերպով չեն քննարկում իրենց հետ ու չեն ասում, թե ինչ է սպասվում նրանց: Ինչո՞ւ են այս մարդիկ անտեսված քաղաքապետարանի կողմից»:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղից հետո շատերի մոտ հարց էր առաջացել, թե ինչպես ստացվեց, որ ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղավարտին հայտնվեց ձախ պաշտպանի դիրքում:
«Բողոքները հիմնականում վերաբերել են մսամթերքի, թռչնամսի որակին, մակնշման թերություններին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացվել է մեկ զանգ թունավորման վերաբերյալ, սակայն մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թունավորումը սննդային չէ»:
Հունվարի 16-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խոշոր չափերի հասնող խարդախություններ կատարած հանցախմբի վնասազերծումը:
Թուրքիայի փոխվաչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ պաշտոնական Անկարան դեմ է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք բանակցություններին սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) մասնակցությանը:
«Այն քաղաքական ուժը, որը կարող է ասել, որ իր շարքերում չեն կարող գտնել մի ստորի, ստահակի կամ տմարդու, ուրեմն՝ այդ քաղաքական ուժը թող քար նետի բոլորի վրա»:
Հունվարի 16-ին Ադրբեջանի Նարիմանովի շրջանի ոստիկանության կողմից ձերբակալվել է NIDA քաղաքացիական շարժման ակտիվիստ Ռահիմ Վալիևը:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մշակման ուղղությամբ հսկայական աշխատանքներ է տարվել:
«Քննարկումները սկսվել են՝ ռեյտինգային և համապետական ցուցակների հետ կապված։ Քննարկումներն ընթանում են, օրենքով սահմանված ժամկետներում մենք կներկայացնենք մեր ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով»։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելիին խնդրել է հանդիպել:
2017թ-ի ապրիլի 2-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավերին արձագանքելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է մի շարք արտաքին խորհրդարան ներգրավելու մրցույթ:
Տոնական և ետտոնական օրերին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված հսկողության շրջայցերի արդյունքներով պարզվել է, որ ամենառիսկայինը եղել է կաթնամթերքի վաճառքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հունվարի 13-ին աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Լոձի մարզի Սկիրնևիցե համայնք` դրա կազմավորման 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է Անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին կարծիքով:
Ղրղզստանի կողմից ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի չստորագրելը կապված է եղել ոչ նորմատիվ փաստաթղթերի ավելի մանրակրկիտ ուսումնասիրության հետ:
ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը անմիջական միջավայրում ընդունել է Արցախում գործող երիտասարդական կառույցների մի շարք ներկայացուցիչների:
«Այս տարի ոռոգման խնդիր չպետք է ունենանք, որովհետև այնքան ձյուն է կուտակվել սարերում, որ պետք է ուղղակի անփույթ լինել՝ ջրի կուտակումը չապահովելու համար: Տարին հաջող է, դեռ որևէ խնդիր չենք տեսնում»:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ ոչոքին խաղաց Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Տատա Սթիլ մրցաշարում:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնությունում կայացել է 5-րդ տուրը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է դիպուկահար զույգերի ուսուցումը «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:
Պայթյունի հետևանքով Շըրնաքի գավառապետարանի 5 աշխատակիցներ վիրավորվել են:
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի անցնելու թեման մշտապես արծարծվում է, սակայն միությունը միասնական արժույթ սահմանելու խնդիր ներկայում չունի:
Ըստ փորձագետի`«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն, դեռևս սպասում է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի մասին վերջնական որոշմանը, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարոզարշավի հենքը լինելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: