
Շվարցենեգերի համար լիովին էլեկտրական G-Class են պատրաստել

Ավստրիայի Kreisel ֆիրման Առնոլդ Շվարցենեգերի պատվերով պատրաստել է լիովին էլեկտրական Mercedes-Benz G-Class: Արտաճանապարհային ավտոմոբիլը, որը պատրաստված է միակ օրինակով, ստացել է երկու էլեկտրաշարժիչ։
Kreisel ընկերությունը հայտնի է գերմանական տարբեր ավտոմոբիլների հիման վրա էլեկտրակարերի արդեն մի քանի նախագծերով: Օրինակ՝ ավելի վաղ ավստրիացիները պատրաստել են էլեկտրական VW Golf, Porsche Panamera, ունիվերսալ BMW 3-Series և այլ մոդելներ:
Շվարցեներգի G-Class-ի դեպքում ավստրիացիներն օգտագործել են 510 կիլոգրամ քաշով և 80 կիլովատ-ժամ ունակությամբ երկու մարտկոցներ, ինչպես նաև 490 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչներ: Դա բավական է տեղից արտաճանապարհային ավտոմոբիլի 5,6 վայրկյանում ժամում մինչև 100 կիլոմետր թափառքի և ժամում 183 կիլոմետր առավելագույն արագության համար: Ըստ որում ընթացքի պաշարը գերազանցում է 300 կիլոմետրը: