
5 ֆուտբոլիստ, որ մերժել են «Լիվերպուլին»

«Bleacher Report»-ը ներկայացրել է 5 ֆուտբոլիստներից կազմված ցանկ, ովքեր ժամանակին մերժել են «Լիվերպուլին»: Այս 5 ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Հնգյակում տեղ են գտել «Չելսիի» ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Վիլիանը և հարձակվող Դիեգո Կոստան, «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, «Սուոնսիի» կիսապաշտպան Ջիլֆի Սիգուրդսոնը և «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Լիվերպուլը ներկայացնող ակումբը լրջորեն հետաքրքրված էր Մխիթարյանով 2013 թվականին, սակայն հայ կիսապաշտպանն ընտրեց Դորտմունդի «Բորուսիան»:
Սիրարփի Աղաբաբյան