
«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարների աշխատավարձերը կնվազեն՝ Չեմպիոնների լիգա դուրս չգալու դեպքում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում է մրցաշարային աղյուսակում բարձր հորիզոնական զբաղեցնելու համար:
Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ, եթե մանչեսթերյան ակումբը չկարողանա բարձր հորիզոնական գրավել և դուրս գալ Չեմպիոնների լիգայի գոտի, ապա կկրճատվեն մի շարք առաջատարների աշխատավարձերը:
Առաջին հերթին՝ թիրախում կլինեն Զլատան Իբրահիմովիչը, Պոգբան և Ռունին: Ըստ Express-ի՝ այս երեք ֆուտբոլիստների աշխատավարձերը կկրճատվեն 25 տոկոսով:
Հատկապես կտուժեն Պոգբան և Իբրահիմովիչը: Ֆրանսիացին կզրկվի շաբաթական 84 հազար եվրոյից, իսկ շվեդ հարձակվողը՝ 64 հազարից:
Սիրարփի Աղաբաբյան