
Աղիների սկրաբ

Աղիներն ամենակարևոր օրգաններից են, քանի որ դրանց միջոցով են օրգանիզմից դուրս բերվում տոքսիններն ու շլակները: Աղիների նույնիսկ ամենաաննշան խախտումն անդրադառնում է օրգանների և, առավելապես, մաշկի վրա: Աղիների մաքրումը կարևոր պրոցեդուրա է, որը պետք է կատարել տարին մեկ անգամ: Ձեզ ենք առաջարկում տնական սկրաբ, որը կմաքրի աղիները:
Բաղադրությունշ
• 5 ճ/գ վարսակի փաթիլներ
• 5 ճ/գ ջուր
• 1 ճ/գ կաթ
• 1 թ/գ մեղր
• 5 ընկույզ
Վարսակի փաթիլների վրա սառը ջուր լցրեք, թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան ավելացրեք 1 ճ/գ կաթ կամ 1 ճ/գ սերուցք, 1 թ/գ մեղր և ընկույզ: Ամբողջը խառնեք, ապա լավ ծամելով կերեք: Հետո 3 ժամվա ընթացքում ոչինչ մի կերեք և մի խմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը