Իրականում, կյանքի գունապնակն իր մեջ է ընդգրկում հազարավոր լուծումներ, և «ամեն ինչ կամ ոչինչ»-ը բերում է նրան, որ շատ բան չենք էլ նկատում: Ոչինչ կատարյալ չէ, իսկ եղածով բավարարվելու կարողությունը մեծագույն արվեստ է:
Խոշոր ներդրումային Octopus Ventures ընկերության ներկայացուցիչ միջազգային ներդրող և ձեռնարկատեր Դեբու Պուրկայաստան Լոնդոնից, ով մասնագիտացել է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, պատրաստ է Հայաստանում ՏՀՏ ստարտափներ ներդնել:
րկրորդ տեղը շարունակում է զբաղեցնել Լոնդոնի Հիթրոուն: Ինչպես հաղորդվում է Dubai Airports օպերատոր-ընկերության մամուլի տեղեկագրում, անցյալ տարվա ընթացքում Դուբայի օդանավակայանով անցել են ռեկորդային 83,654 մլն միջազգային ուղեւորներ՝ մեկ տարի առաջվա 78,015-ի դիմաց, աճ ը կազմել է 7,2 տոկոս:
Քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի եթերում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ անդամագրվում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակություն է հայտնել Dow Jones ինդեքսի ռեկորդային աճի ցուցանիշների կապակցությամբ:
Օրինակ՝ թաղումների ժամանակ երբեմն դժվար հաղթահարելի ծիծաղելու ցանկություն է առաջանում. այդպիսին է կյանքը, և դա լավ է: Թատրոնը կյանքի արվեստ է՝ հանդիսատեսի վրա ազդող և նրանից ազդակներ վերցնող: Որպեսզի երկխոսությունը կայանա, պետք է ողջ ներկապնակով ներկայանալ, և այդ ժամանակ հանդիսատեսը կսկսի քեզ վստահել:
Օլիմպիական խաղերի աշխարհի չեմպիոն Հուսեյն Բոլտը զրկվել է օլիմպիական ոսկուց` փոխանցումավազքի թիմակցի դոպինգ թեսթի դրական արդյունքի պատճառով:
Լամելան դաշտ դուրս չի գալիս 2016թ. հոկտեմբերից: Սկզբում արգենտինացին վերականգնվում էր վնասվածքից, իսկ հիմա շատ վատ հոգեկան վիճակում է շան՝ Սիմբայի մահվան պատճառով:
Երևանում 74 ավտոմեքենաներից 65-ի, իսկ մարզերում՝ 62 ավտոմեքենաներից 57-ի վարորդները եղել են ոչ սթափ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 25-ին, ժամը 15.39-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի տներից մեկի տանիքում:
1999թ. վերաքննիչ քրեական դատարանում աշխատող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի լիազորությունները շուտով կդադարեցվեն։ 2017թ. հունվարի ավարտին լրանում է դատավորի 65 տարին։
92 տարեկանում իր մահկանացուն կնքեց հայ կերպարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Ավագի Խաչատրյանը:
Փերիս Ջեքսոնը, որը հոր մահվան պահին 11 տարեկան էր, կարծում է, որ հասարակայնությունը գիտե պատմության լոկ մի մասը: Նրա խոսքով՝ հայրն ակնարկել է, որ ինչ-որ մեկն իրեն կարող է սպանել:
Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը այսօր հրաժարական է տվել:
Հունվարի 25-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Անհայտ անձինք ներխուժել են մեծ առանձնատուն եւ այնտեղից տարել բազմաթիվ արժեքավոր իրեր»,- հայտնել է ռադիոկայանը: Գողոնի ստույգ գումարը չի ճշտվում:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 զինված անձ հարձակվել է Աթընդաղ շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա:
Եթե սեփական համոզմունքների համար պայքարից ենք ելնում, ապա դա Ալին է, հարցեր չկան:
Այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում Հունվարի 25-ին ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ:
Շուրջ մեկ ամիս շահարկվող թեման վերջապես քննարկվեց երեկ: Գյումրու քաղաքապետը հանդիպման էր հրավիրել շինարարների, քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետին, այլ աշխատակիցների, նաեւ «Շիրակջրմուղկոյուղի» ընկերության ներկայացուցիչների:
Հարձակման հետևանքով մեկ թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել:
«Կարծում եմ, որ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ելնելով Կարապետյանի ռուսական կապերից, որոնք նախորդել են նրա նշանակմանը վարչապետի պաշտոնում, հաշվի առնելով հեղինակությունը՝ որպես ոչ այնքան քաղաքական գործիչ, որքան լավ կառավարիչ, Մոսկվան ամենադրական վերաբերմունքն ունի Կարապետյանի նկատմամբ»:
«Հայաստանի գազամատակարարումը փաստացիորեն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից գազի մատակարարումներից, որոնք իրականացվում են Վրաստանի տարածքով: 2016 թվականին գազի մատակարարումները կազմել են 1,87 միլիարդ խորանարդ մետր (2015 թվականին՝ 1,92 միլիարդ խորանարդ մետր)»,- ասված է նյութերում:
Հաշմանդամ երեխաների համար նախատեսված Rashid Centre կենտրոնը տուգանվել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին ընդունելու և այցելությունն առանց Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական զարգացման նախարարության հետ համաձայնեցնելու համար։
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից», 2013թ. սեպտեմբերին: Տրանսֆերի արժեքը կազմել է 100 մլն եվրո: 2016-17թթ. մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, խփել է 7 գնդակ և դարձել է 4 փոխանցման հեղինակ:
Հունվարի 25-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։
«Սա երկու անգամ ավելի արագ է, քան ծովային ճանապարհը, ուստի այն չափազանց կարևոր է: Ինչպես նշեցի, այն ավելի մաքուր ու էժան է, քան օդային փոխադրումը, և 20 անգամ ավելի քիչ է աղտոտում օդը», – ասում է Ֆիլիպա Էդմունդսը բրիտանական փոխադրող ընկերությունից:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում՝ ամփոփելով 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար անհանգստության տեղիք տվող ամենակարևոր հանգամանքը պիտի լինի այն, որ Մինսկը չնայած պաշտոնապես Հայաստանի դաշնակիցը լինելուն՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, պարբերաբար հակահայկական քայլեր է ձեռնարկում: