Բաժիններ՝

Փողոցները մաքրող տղայից՝ մինչև Իսպանիայի լավագույն ռմբարկու. Սուարեսը 30 տարեկան է

Կատալոնական Բարսելոնայի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը 30 տարեկան է:

Սուարեսի կյանքն ու կարիերան շատ հետաքրքիր զարգացումներ են ունեցել, ինչի շնորհիվ Սուարեսն ունի շատ արկածային ֆուտբոլիստի համբավ:

Առաջարկում ենք ծանոթանալ Լուիս Սուարեսի կյանքի դասերին:

1. Հանգիստ թող ձեռքերդ անգամ անելանելի իրավիճակներում

Սուարեսի մասին խոսելիս բոլորն առաջին հերթին հիշում են Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի այն դրվագը, երբ 121-րդ րոպեին Սուարեսը ձեռքով խաղաց: Ֆուտբոլիստը հեռացվեց, հակառակորդը իրացրեց 11 մետրանոց հարված, որը, սակայն, անհաջող էր:

Սուարեսը նշում է, որ սա իր կյանքի գլխավոր դասն է, որը երբեք չի մոռացվի:

2. Եթե ունես նպատակ, հասիր դրան ամեն գնով

Սուարեսի կյանքը լի է եղել դժվարություններով: Փոքր տարիքում ավագ Սուարեսը թողել է բազմազավակ ընտանիքին և հեռացել: Սուարեսների ընտանիքում եղել է գոյատևման պայքար: Մարզումների հետ զուգահեռ Սուարեսը մաքրել է փողոցները, աշխատել է սպասարկման կետերում՝ որպես հավաքարար, կատարել է շատ դժվար աշխատանքներ: Բայց այսօր իր համառության և աշխատասիրության շնորհիվ Սուարեսը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

3. Այն ամենը, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ

Սուարեսի անունը տալիս հաջորդ պատմությունը, որ հիշում ենք, Կելինիին և Իվանովիչին կծելու դեպքերն են: Այս դրվագների համար Սուարեսը որակազրկվել է երկար ժամանակով, բայց անգամ այս դեպքում չի հանձնվել, շարունակել է աշխատել և սկսել է խաղալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում:

Սուարեսի համառ բնավորության մասին խոսում է այն, որ երկար ժամանակ որակազրկված լինելուց հետո Սուարեսը վերադարձավ դաշտ և դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն:

4. Մի մոռացիր բարությունը

Երկար ժամանակ վնասվածքից ապաքինվելուց հետո Սուարեսը առաջին իսկ գոլը նվիրեց իր ֆիզիոթերապևտին: 

5. Մի վախեցիր անկեղծ լինել

Սուարեսը միշտ աչքի է ընկել իր անկեղծությամբ: Պետք է միայն հիշել վերոնշյալ Ուրուգվայ-Գանա հանդիպումը, որտեղ հեռացումից հետ Սուարեսը չէր կարողանում հանգստանալ և թաքցնել արցունքները:

6. Սիրիր մեկ անգամ և ընդմիշտ

Ասում են, որ առաջին սերը հիշվում է միշտ, բայց հազվադեպ է լինում երջանիկ: Հստակ վիճակագարություն չկա, բայց եթե անգամ այդպես է, ապա Սուարեսը բացառություն է:

Իր կնոջը Սուարեսը հանդիպել է շատ փոքր տարիքում: Սուարեսի ընտրյալը 13 տարեկան էր: Այն ժամանակ, երբ աշխատանքի պատճառով Սուարեսը ցանկանում էր լքել մարզումները, հայտնվեց նրա սիրելին, ում շնորհիվ Սուարեսը վերադարձավ մարզումներին և ամեն կերպ փորձեց տպավորություն թողնել իր ընտրյալի վրա:

Կարելի է ասել, որ Սուարեսը կարողացել է դիմադրել կյանքի դժվարություններին հենց իր կնոջ շնորհիվ: Մեկ անգամ չէ, որ ֆուտբոլիստը նշել է, որ իր մոտիվացիան իր ընտանիքն է: Կարելի է հիշել միայն այն դրվագը, երբ ծանր վնասվածքից հետո Սուարեսը պահեստայինների նստարանից արտասվելով, առաջին հերթին զանգահարում էր իր կնոջը:

https://www.youtube.com/watch?v=5zZAAD9h0Zo

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս