Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին այդ երկրի կառավարման նոր վարչակազմը լիազորությունները վայր դնելու պահանջ չի ներկայացրել:
Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալին ջերմորեն է արտահայտվել նորընտիր նախագահի հասցեին՝ ընդգծելով, որ Թրամփի վարչակազմը կարող է ամրապնդել Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում:
Նոր պայմանագրով Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր աշխատավարձն ունեցող ֆուտբոլիստը՝ շրջանցելով Տևեսին, ով աստղաբաշխական գումարներ է վաստակում Չինաստանում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի լինի 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական, լիարժեք ճանաչում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. այդտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Կենտրոնական բանկում որոշում է կայացվել կեղծ ստորագրությամբ գրություն մուտքագրելու դեպքի մասին նախապատարաստված տեղեկատվությունը ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Մեծ Բրիտանիայի ներկայիս կառավարությունը մարտի 31-ը համարում է վերջնաժամկետ, երբ բրիտանացի պատգամավորները պետք է տան իրենց համաձայնությունը, որպեսզի Մեյը սկսի երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։
Զարմանալի է, բայց ավելորդ քաշից արդյունավետորեն ազատվելու համար հարկավոր է սննդակարգ ներառել համեմունքներ։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Հաշվետու ժամանակահատվածում կազմվել և ոստիկանության ծառայություններին ու այլ շահագրգիռ մարմիններին են տրամադրվել 69 վերլուծական և տեղեկատվական նյութեր հանցավորության դեմ պայքարի տարբեր ուղղությունների վերաբերյալ, որոնք մեթոդական և կիրառական նշանակություն ունեն: ՀՀ ոստիկանության ծառայություններ են փոխանցվել օպերատիվ բնույթի 22 նյութեր:
Ֆուտբոլիստը Դորտմունդում խաղում է 2015 թվականից: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 13 հանդիպումներում Պուլիշիչը դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Այսօր հարցն այն է, որ նա ունի հետևորդների մի լայն զանգված, որոնք հավանում են իր այս գաղափարը, իսկ հասարակության մյուս կեսը չի հավանում, որի հետևանքով երկիրը բաժանվել է երկու մասի, և պարզ չէ, թե զարգացումներն ինչ ուղով կընթանան»,- ասաց Հարութ Սասունյանը։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից (FWA) անգլիական ֆուտբոլում ներդրում կատարելու համար մրցանակը ստանալուց հետո հայտարարել է, որ հնարավոր է՝ ամռանը լքի ակումբը:
«Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը կատարվում է տարբեր պատճառներով՝ հիմնականում պայմանավորված ժառանգականությամբ, յոդի անբավարարությամբ և ճառագայթվածությամբ»:
«Կարծում եմ՝ Հայաստանը որպես տուրիստական վայր Ռուսաստանի քաղաքացիների համար թերագանահատված է: Մենք այս տարի սպասում ենք սկզբունքային փոփոխություններ դրական կողմերով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
«Այս հարցը եղել է մշտապես իր վերահսկողության ներքո, այս տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերություններն ազդված են եղել հենց Էրդողանի քաղաքականությունից, ուստի կարծում եմ, որ գալիք հանրաքվեի արդյունքները որևէ կերպ չեն ազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա»։
Ոսկանյանի խոսքով՝ Թուրքմենստանն աշխարհում գազային ռեսուրսներ ունեցող երկրների հնգյակի անդամ է, ունի նաև խոշոր էներգետիկ ռեսուրսներ, կարևոր խաղացող է, բայց ունի խնդիրներ՝ այդ ռեսուրսներն արտահանելու հետ կապված. «Տարիներ շարունակ ինքնամեկուսացման քաղաքականություն վարող այս երկիրն արդի էներգառեսուրսների գների անկման պայմաններում ելքեր է փնտրում սեփական գազային ռեսուրսները դեպի Արևմուտք տեղափոխելու առումով, և այդ ելքերից մեկը, դատելով եղած հանդիպումներից, կարող է լինել Հայաստանի միջոցով»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Այս մասին Կարապետյանը նշել է համատեղ ասուլիսում:
Իսպանական Mundo Deportivo-ն հետազոտություն է իրականացրել, որի նպատակն էր պարզել, թե որ թիմերին են ամենից շատ օգնում մրցավարները:
«Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, լուսահոգի Աշոտ Նավասարդյանն ասում էր, որ Հանրապետական կուսակցություն մտնում են ոչ թե վերցնելու այլ տալու համար: Նա ասում էր, որ այս կուսակցություն մտնում են իրենց էներգիան, ժամանակը, քրտինքը տալու, այնպես որ մենք շարունակելու ենք վստահորեն առաջ շարժվել»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Կողմերը հայտագրեր են փոխանակել 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համաձայնագիր:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է սկսել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը մինչև մարտի վերջը, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր, չնայած խորհրդարանի համաձայնության ստացման անհրաժեշտությանը։
ՀՀԿ նախագահի տեղակալ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիմումը՝ կուսակցությունից դուրս գալու մասին, դեռևս Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ չի հասել։ Աշխատանքային օրվա ավարտին ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը 168.am-ին հայտնեց, որ դիմումը դեռ չեն ստացել։
Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան Աստանայում հանդիպման արդյունքներով պայմանավորվել են ստեղծել եռակողմ մեխանիզմ, որը հետևելու է Սիրիայում հրադադարի դեպքերին ու հակամարտության մասնակիցների կողմից սադրանքների կանխարգելմանը։
«Շատ կարևոր է երկկողմ համագործակցության հումանիտար ասպեկ տը, մեր քաղաքացիների ուղիղ կապերի ընդլայնումը: Այցի շրջանակում մենք պայմանավորվել ենք, որ մեր երկրի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչի մասին ստորագրվեց փաստաթուղթ: Դա կամրապնդի այնպիսի կարևոր ոլորտում համագործակցությունը, ինչպիսին հումանիտար փոխգործակցությունն է»,- ասել է Մեդվեդևը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ֆիլարետ Բերիկյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ գտնվում է արձակուրդում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նոր Սառը պատերազմ սկսել Չինաստանի հետ, սակայն, ըստ Time-ի, նա հաղթելու քիչ հնարավորություն ունի։
Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Հայաստանը չի հրաժարվել Իրան-ՀՀ երկաթգծի ծրագրից. լուծարվել է միայն մեր կառավարության ավելորդ օղակը, որովհետև նմանատիպ գործառույթ կարող է իրականացնել համապատասխան նախարարության համապատասխան վարչությունը: Չնայած մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ Հայաստանը շարունակում է այս ծրագիրը պահել իր օրակարգում և ջանքեր է գործադրում ներդրումներ հայթայթելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ դա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ծրագիր է: