Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
NASA-ն առաջին անգամ հրապարակել է գունավոր հոլովակ, որտեղ ցուցադրել է New Horizons զոնդի մոտենալը Պլուտոնին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին Ստեփանակերտում մասնակցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի 213 ընտանիքներում 2016թ.-ին ծնված չորրորդ երեխաներին 4000-ական ԱՄՆ դոլար պարգևավճարների տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Տատա Սթիլ մրցաշարի 6-րդ տուրում կիսեց միավորը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։
Քրեական գործի շրջանակներում Վահրամ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Վարդանանց և Նար-Դոս փողոցների հատման մասում, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել է Արսեն Խանամիրյանին:
«Բարսելոնան» պատրաստ է «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրին առաջարկել 4-ամյա պայմանագիր, ըստ որի՝ հարկերը վճարելուց հետո նա տարեկան կստանա մոտ 39.4 մլն եվրո:
Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Թվիթերի իր միկրոբլոգում հիշեցրել է, որ 1990թ-ի մարտին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ պահպանմանը:
Չինացի հնագետները Շենսի հյուսիսարեւմտյան նահանգում պեղել են շուրջ վեց հազար տարեկան գերեզմանոց, որտեղ, նրանց գնահատումներով՝ թաղված է ավելի քան երկու հազար մարդ, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:
Facebook սոցիալական ցանցը ռուս հաքեր Անդրեյ Լեոնովին ռեկորդային հոնորար է վճարել գտած խոցելիության համար: Այս մասին Լեոնովը հայտնել է իր բլոգում:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» անվտանգության ծառայությունը հանձնարարություն է ստացել մարզաբազայի և մարզադաշտի տարածք չթողնել մի իտալուհու, ով հետևում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին:
Թուրքական դատարանը, որոշում է կայացրել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի 10 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով քննել միանգամից 51 վկայի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդմնակալության արարողությունից հետո ելույթի ժամանակ նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը գտնվում է «տխուր անկման» մեջ:
«Փոխանակ Ռուսաստանը մեզ աջակցի, վաճառում է զենք Ադրբեջանին։ Մեխանիզմներից մեկն այս հարթակում հարցեր բարձրացնելն ու պահանջներ առաջադրելն է։ ՀԱՊԿ-ը պետք է մտածի Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու մասին»։
Ստամբուլում հարձակվել են Վաթան փողոցում գտնվող ոստիկանական բաժանմունքի շենքի վրա:
Մոսկվան տեսնում է ռուսամերիկյան հարաբերությունների փակուղուց հանելու ելքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությանը հաջորդած ելույթի ընթացքում խոստացել է ոչնչացնել ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչներին:
Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ստիպված կլինի հրաժարվել սեփական բջջային հեռախոսից: Ազգային անվտանգության ծառայության հետ քննարկումներից հետո Դոնալդ Թրամփը որոշել է օգտագործել ավելի անվտանգ հեռախոս, այս մասին հայտնում է Associated Press-ը: Բացի այդ, նա կփոխի իր հեռախոսահամարը, նշում է The New York Times-ը:
Հունվարի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Ֆլորանս Մանժենին, ով Երևանում է գտնվում երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ։
Ավարտվեց Հայաստանի կանանց 2017 թվականի շախմատի առաջնությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալության արարողությունից հետո ելույթի ժամանակ առաջին խոստումը տվեց ամերիկացիներին:
Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս ունի վաճառել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մինչ այն, երբ կավարտվի պորտուգալացին ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը: 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը:
Պարզվում է՝ Աբգար Ափինյանը շատ բարձր է գնահատում «Հայկական վերածնունդ» ուժի ղեկավար Արթուր Բաղդասարյանին, ով, ըստ բանախոսի, իր հեռուստաելույթներով շատ բան է փոխել մեր հասարակական ընկալումներում. «Կարծում եմ՝ Արթուր Բաղդասարյանի ծրագրերը, եթե դրանք իրագործվեն, կյանքի կոչվեն, կառաջացնեն նոր ծրագրեր, և ահա այսպես է պետք մտնել քաղաքական դաշտ: Մենք ողջունում ենք այս մոտեցումը, և ժողովուրդը, կարծում եմ, պիտի ընտրություն կատարի՝ նայելով ծրագրերին և կատարված աշխատանքին և հեռանկարներին»:
Վիեննայի համալսարանի Պատմական և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի Բյուզանդական և հունական ժամանակակից ուսումնասիրությունների ամբիոնը հունվարի 18-ին կազմակերպել էր հայագիտական ուսումնասիրություններին նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։
«Այս գործընթացը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթուղթ չունեն: Այդ անձինք դիմում են ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ստանում են թեստավորում անցնելու տեղեկանք, ինչից հետո 7 օրվա ընթացքում անցկացվում է ստուգումը: Այն անցկացվելու է թեստի միջոցով»,-ասաց Հասմիկ Մանուկյանը:
Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը:
Ֆուտբոլային ձմեռվա ամենասպասված գործարքը «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի երկարաձգումն է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Բազմոցի հրամանատարը». այսպես էր կոչվում Սպիտակ տան հրապարակած հումորային տեսաֆիլմը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ եկել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը` ամերիկյան ժողովրդավարությունը ու նրա արժեքները պատվելու համար:
«Խոցելի խմբերի նկատմամբ խտրական հիմնական վերաբերմունքը դրսևորվում է նրանով, որ թե քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, թե կալանավորված անձինք, կարելի է ասել, ղեկավարվում են ոչ թե օրենքներով, այլ չգրված օրենքներով»,- ասաց Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ նրանք կատարում են ամենավատ աշխատանքը։