Երկրպագուները կարծես թե սովորել են այն իրավիճակին, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին րոպեներից դուրս է գալիս խաղադաշտ և ցուցադրում է գեղեցիկ և թիմի համար օգտակար ֆուտբոլ:
Հետկանչի ծրագիրը տարածվում է, մասնավորապես, 2008-2012 թվականների թողարկման Honda Accord-ների, Honda Civic-ի 2006-2011 թվականների, Honda Fit-ի 2007-2012 թվականների, ինչպես նաև Honda Insight-ի 2010-2012 թվականների մոդելների վրա:
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով որակազրկվել է մելդոնիումի օգտագործման համար, կորտ կվերադառնա Շտուտգարտում: Մարզուհու մեկուսացումը կավարտվի ապրիլի 25-ին, և արդեն ապրիլի 26-ին Շարապովան առաջին շրջանի հանդիպում կանցկացնի, հաղորդում է Eurosport-ի մեկնաբան Վլադաս Տաշևը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղից առաջ դիմել է երկրպագուներին:
ՆԱՏՕ-ն այսօր առավել կայացած և հզոր ռազմաքաղաքական պաշտպանական կառույց է աշխարհում: Դաշինքի անդամ պետությունները տնտեսական, ֆինանսական, ռազմական և գիտատեխնիկական առումներով գտնվում են առաջատար դիրքերում, ինչը, բնականաբար, ազդում է նաև Դաշինքի հնարավորությունների վրա:
«Այսպիսի նախագծերը գլոբալ, տարածաշրջանային ծրագրեր են, այստեղ նման գումարների մասին խոսելը և պատճառաբանելը, թե մեծ գումարներ են անհրաժեշտ, և այդ պատճառով հնարավոր չէ իրականացնել, քարոզչություն է որոշակի ուժերի կողմից»։
Այցելությունների թվով president.am-ը զիջում է թե՛ Կառավարության կայքին, թե՛ Ազգային ժողովի
Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 10-ի երեկոյան ազատ է արձակել չորս կասկածյալների, որոնք ձերբակալվել էին Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտման հետաքննության շրջանակներում: Այս մասի հայտնել է Europe 1 ռադիոկայանը:
Եթե քաղաքական ուժերը համախմբվեն, իհարկե, ես օգտակար կլինեմ, բայց, եթե չեն համախմբվում, իմաստ չունի քաղաքականությամբ զբաղվել:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ-ի հետ պայքարել «Իսլամական պետության» դեմ:
Կառավարությունը շարունակում է անարդյունավետ ընկերությունների լուծարումը։ Վաղվա նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կներկայացնի նախագիծ՝ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲ ընկերությունը լուծարելու մասին։ Այդ նպատակով 15-օրյա ժամկետում կստեղծվի լուծարման հանձնաժողով։
AnTuTu-ը գնահատում է այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են՝ պրոցեսորների հզորությունը, օպերատիվ հիշողության, գրաֆիկական համակարգի արագությունը և կուտակիչի աշխատանքի արագությունը: Ծրագիրը շարժական սարքերի արտադրողականության առավել տարածված թեստերից մեկն է:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Ադրբեջանը մտնում է բավականին լուրջ և դժվար սոցիալ-տնտեսական զարգացման փուլ (նավթային գների բավականին ցածր մակարդակ, եկամուտների նվազեցում), այդ իսկ պատճառով այն շարունակելու է պահպանել իր սովորական ռազմատենչ հռետորիկան:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այսօր Երեւանում տեղի ունեցած սպանությունը, կասկածյալը՝ ձերբակալվել։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով վարձավճարով հանդես էր գալիս Կարագանդայի «Շախտյորում», վերադարձել է Պերմի «Ամկար»:
Դանիական նոր ուսումնասիրությունը, շարունակելով եչրկար տարիներ տևով բանավեճը մամոգրաֆիկ հաճախակի հետազոտության անհրաժեշտության մասին, անդրադարձել է մամոգրաֆիկ սարքի միջոցով կանանց մոտ քաղցկեղի բացահայտման հետ կապված հարցերին: Annals of Internal Medicine պարբերականում հրապարակված նյութը մատնանշում է հետազոտության արդյունքում ի հայտ եկած խնդիրները, հատկապես ուռուցքի վաղ շրջանում:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է ստեղծել առավելագույնը հնարավոր մեծ թվով աշխատատեղեր երկրի նախագահի պաշտոնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Պոչետինոյին դիտարկում էր՝ որպես Լուիս Էնրիկեին փոխարինող: Պոչետինոն «Էսպանյոլի» կազմում հանդես է եկել 1994-2000 և 2004-2006 թվականներին: 2009-2012թթ. արգենտինացին մարզել է կատալոնական ակումբը:
Դեռևս հստակ չէ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինչ ձևաչափով կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։ 168.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը սպասելուն շատ քիչ է մնացել։
«ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն ու ընդհանրապես եվրոպաբնակ հայերս շատ գոհ ենք բանակցությունների ընթացքից և լիահույս, որ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին մեծ հնարավորություններ կընձեռի»,- ասաց Պետո Դեմիրճյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 10-ին կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետական օրենսդիրներին՝ ջանքեր գործադրել բժշկական ապահովագրության ծրագիրն անհապաղ չեղարկելու նպատակով, որն ընդունվել է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամայի օրոք եւ ստացել Obamacare անվանումը:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին հղած նամակով ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախկին նախագահ Ալի Աքպար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան տխուր առիթով:
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է հավանություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին: Համաձայն 2010 թ. գլոբալ մարդահամարի տվյալների` աշխարհի բնակչության շուրջ 15 տոկոսը կամ մոտ 1 մլրդ մարդ ունի հաշմանդամության որևէ տեսակ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները՝ վարչապետի մարզային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը հանրապետությունում նվազել է 4.1% և 1.2%-ով
Մասնագետները պնդում են, որ հոդացավերը կարող են առաջանալ մի շարք պատճառներով, օրինակ՝ ծերացման, վնասվածքի, ողնաշարի խնդիրների, այս ամենը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Առողջական այս խնդիրը պետք է ժամանակին բուժել՝ ավելի լուրջ խնդիրները կանխարգելելու համար:
«Սուոնսիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հետաքրքրված է «Չելսի» տեղափոխությամբ: «Կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է ստորագրել 31-ամյա հարձակվողին, ում ճանաչում է «Յուվենթուսում» համատեղ աշխատանքից:
Պատգամավորի թեկնածուների գրանցման հետ կապված հարցերի մասին քննարկումները կարող են առարկայական լինել միայն կենտրոնական հանձնաժողով կուսակցությունների կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի` վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ մամուլում ծավալվող քննարկումներին` այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: