ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ամփոփեց 2016 թվականը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում առանձնացրեց 2016թ. ներդրված պրոբացիոն ծառայությունը. 2016թ. սեպտեմբերի 1-ից սկսել է գործել Պրոբացիայի պետական ծառայությունը: Այն իրականացնում է ազատությունից չզրկելու հետ կապված պատիժները:
Տասնյակ մարդիկ են սպանվել Մոսուլի արվարձանում երկու ականապատ ավտոմեքենաների պայթյունների հետևանքով, հայտնում է «Աս-Սումարիա» իրաքյան հեռուստաալիքը։
«Այս տարվա ապրիլին տեղի ունեցավ մի տխուր իրադարձություն, երբ Ադրբեջանը որոշեց խախտել «ստատուս քվոն» եւ հրադադարի ռեժիմը: Քառօրյա պատերազմը լրջորեն ապակայունացրեց դրությունը: Այն, ինչ վերաբերում է այժմյան դրությանը, ցավոք, տեղի ունեցող կրակոցների շարունակականությանը, կարծում եմ՝ արտացոլում է այն փաստը, որ դեռեւս կարգավորում չկա Լեռնային Ղարաբաղում: Իմ անձնական կարծիքն է, որ Լեռնային Ղարաբաղը դժվար թե վերադառնա Ադրբեջանի կազմ»,- ասաց Կոնստանտին Զատուլինը:
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումներ նախարար Սուրեն Կարայանը դրական է գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 01 D վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 40 միլիոն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողության նախապատրաստության աշխատանքներով զբաղվող կոմիտեն հրապարակել Է դրա հետ կապված միջոցառումների գրաֆիկը։
«ԿԲ-ն շատ կտրուկ բարձրացրեց՝ 20%, այժմ լոմբարդային ինստրումենտը 8.20% է, և մենք մոտեցել ենք այն շեմին, որ բանկային համակարգը կարող է ինքնուրույն խնդիրներ լուծել: Գուցե պետք չէր, որ ԿԲ-ն այդքան կտրուկ բարձրացներ տոկոսադրույքը, որ, ի լրումն նրա, որ տրանսֆերտների անկման հետևանքով պահանջարկը նվազեց, դեռ մի բան էլ սպառողական վարկերից բխած սպառումն էլ նվազեց»:
Դեկտեմբերի 24-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում կտեղա թույլ ձյուն, 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր տեսանելիություն:
Հայաստանում 2016 թվականի տնտեսական արդյունքները կլինեն դրական: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ բավական աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Սպիտակում երկու մանկահասակ երեխաների սպանության և 45-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ամփոփեց 2016թ. արված աշխատանքները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ նաև ԴԱՀԿ ոլորտում առկա խնդիրներից երկուսի լուծումներին, այդ թվում՝ ծանուցումների համակարգին:
Թուրք ոստիկան Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որին իրավապահները գնդակահարել էին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո, սպանվել է այն բանից հետո, երբ հրաժարվել է հանձնվել իրավապահներին, գրում են թուրքական ԶԼՄ-ները։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ամփոփեց 2016թ. արված աշխատանքները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ նաև ԴԱՀԿ ոլորտում առկա խնդիրներից երկուսի լուծումներին:
Կառավարության կողմից Երևանի քաղաքապետին պաշտոնանկ անելու իրավունքը դադարեցվելու է: Այդ մասին նշված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որն արժանացավ կառավարության հավանությանը:
Իրանի նախագահ Հասան Հոհանին, որը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում, շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Իրանի և «վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի կնքման հարցում ունեցած ավանդի համար, հայտնում է inform.kz-ն։
Այսօր կառավարությունը նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից, սակայն 2017 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ, այս պայմանագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր իրենք պետք է վավերացնեն 3 վարկային պայմանագրեր, որոնք 180 միլիոն դոլարով ավելացնում են ՀՀ պետական պարտքը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունները խորհրդարանների, բիզնեսի, գործարար շրջանակների, հասարակական ու մշակութային կազմակերպությունների սառեցված վիճակում են ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Այսօրվա դրությամբ լուծարման գործընթացում է 22 կազմակերպություն
Բաքվում կայացել է Ադրբեջան-Թուրքիա քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանին, Ղազախստանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Չինիբայա Տուրսունբեկովին, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին։
«Նախատեսվում է ինտերնետային ժամով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 միլիոն դրամի փոխարեն՝ սահմանել 500 միլիոն դրամ»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է ինտերնետային ժամով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 միլիոն դրամի փոխարեն՝ սահմանել 500 միլիոն դրամ։
Դեռևս շարունակվում է Հալեպ քաղաքի արևելյան հատվածից մարդկանց տարհանումը, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ներկայացուցչին։
Քիչ առաջ ԼՂՀ Ազգային ժողովը 27 կողմ 3 դեմ հարաբերակցությամբ ընդունեց 2017 թվականի ԼՂՀ պետական բյուջեն:
Բրյուսելը նախազգուշացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին, որ Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցները կարող են խափանել միջուկային ծրագիրը, եթե Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանվեն, գրում է Financial Times-ը։
«Արտահերթ կարգով կառավարությունը խնդրել է նիստ գումարել, և այս նիստի ընթացքում 3 վարկային պայմանագրեր են ներկայացված»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը։
Այսօր Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ահազանգ հնչեցրեց Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի վերաբերյալ։
Հալեպի կենտրոնում հազարավոր մարդիկ են տոնել քաղաքի ազատագրումը զինյալներից։ Ի պատիվ տոնի՝ սիրիահայերի նվագախումբը, Ձմեռ պապի հագուստներ հագած, նվագել է հայտնի «Զարթնի՛ր, լա՛ո» երգը, որը Օսմանյան կայսրության դեմ հայերի պայքարի խորհրդանիշներից է։
ԱԺ արտահերթ նիստը` ուղիղ հեռարձակմամբ