
Խորհրդարանը հաստատեց 2017 թվականի ԼՂՀ պետական բյուջեն

Քիչ առաջ ԼՂՀ Ազգային ժողովը 27 կողմ 3 դեմ հարաբերակցությամբ ընդունեց 2017 թվականի ԼՂՀ պետական բյուջեն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, հանրապետության գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերաբերյալ նախ լսվել են խորհրդարանական խմբակցությունների տեսակետներն, այնուհետև դրվել է քվեարկության: 2017 թվականի ԼՂՀ պետական բյուջեն ընդունվել է 27 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմ են քվեարկել «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցությունների պատգամավորները:
2017թ.-ի ԼՂՀ պետական բյուջեի ծավալները աճել են 2016թ.-ի համեմատ և 88 մլրդ 628 մլն դրամի փոխարեն ծախսային մասը հաջորդ տարի կկազմի 94 մլրդ 432 մլն դրամ: