
«Մարդիկ էվակուացնում են երեխաներին, Նոր տարուն գալու և կառավարության դիմաց վրաններ են խփելու». Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է

Այսօր Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ահազանգ հնչեցրեց Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի վերաբերյալ։
«Այդ շենքը գտնվում է ուղղակի 400-րդ աստիճանի վթարային վիճակում։ Մարդիկ էվակուացնում են երեխաներին, Նոր տարուն գալու և կառավարության դիմաց վրաններ են խփելու, նույն վիճակում «Սևերսկի» թաղամասն է։ Ես սա հնչեցնում եմ՝ որպես ահազանգ։ Վերջին ձնաբուքի հետևանքով ամբողջ ձյունը լցված է տները։ Եթե շատ օպերատիվ ձևով այս շենքի հարցը չլուծվի, մենք կարող ենք իսկապես լուրջ վտանգի առաջ կանգնել, կարող է տունը փլուզվել մարդկանց վրա»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց ընդմիջմանը մոտենալ, որ քննարկեն այդ հարցը։