«ԱՄՆ-ի հետ բիզնես-երկխոսությունը սառեցվել է ոչ մեր նախաձեռնությամբ». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունները խորհրդարանների, բիզնեսի, գործարար շրջանակների, հասարակական ու մշակութային կազմակերպությունների սառեցված վիճակում են ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Ընդ որում՝ կողմերի միջև գոյություն ունեցող շփումները նա անվանել է «նվազագույն շփում», հայտնում է RIA Novosti-ն։
«Միջկառավարական երկխոսությունը, գործարար կազմակերպությունների գծով երկխոսությունը, բիզնեսի երկխոսությւնը, հասարակական կազմակերպությունների, մշակույթի երկխոսությունները, այդ բոլորը սառեցված վիճակում են և ոչ մեր նախաձեռնությամբ»,- ասել է նա։
Հարցին, թե ինչու է նա կարծում, որ շփումները սառեցված են, այն դեպքում, երբ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարը երկխոսում են, շփումներ կան Պենտագոնի հետ, Պեսկովն ասել է, որ «դա հենց նվազագույն շփումն է»։
Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ն ընդլայնել էր Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների ու Ղրիմի բռնակցման հետ։