Բաժիններ՝

2016 թ. ընթացքում պետական գույքի օտարումից ստացվել է 6 մլրդ 859մլն դրամ

2016 թ. ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են  6 մլրդ 859մլն դրամ՝ 2015 թ. ցուցանիշների համեմատ ավելացել են 4 մլրդ 422 մլն դրամով:

Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50մլն դրամ: Անցյալ տարվա ցուցանիշը գրեթե նույնն է:

Պետական գույքի վարձակալությունից 15.12.2016թ. դրությամբ, փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221մլն 227 հազ. դրամ՝ նախատեսված 192 մլն 400հազարի փոխարեն:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենք- շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների  տեղակայման  և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է  83մլն 944 հազ. դրամ: Անցած տարի փաստացի մուտքագրվել էր 61մլն  871 հազ. դրամ, որն այս տարի գերազանցվել է 36%-ով:

Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը 2016-ին կազմել են 38մլն 578 հազ.դրամ:

Այսպիսով, օտարումից, մասնավորեցումից, վարձակալութունից, կապի սարքավորումների տեղակայումից ու  հողի կադաստրային արժեքի  մուտքերից ստացված դրամական միջոցները 2016-ին կազմել են 7 մլրդ 252 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 477մլն  դրամ, համայնքային բյուջեներ՝  2մլրդ 711մլն 629 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 64մլն 103 հազ. դրամ:

2016 թվականին Վարչության ենթակայությամբ եղել է 26 ընկերություն, որից 2-ը գտնվում է սնանկացման, 1-ը՝ լուծարման գործընթացում, 1 ընկերություն վերակազմակերպվել է: 2016թ. ընթացքում   10 ընկերության  մասնավորեցման և 2 ընկերության լուծարման նպատակով ներկայացվել են գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներ, 1 ընկերության մասնավորեցում է նախապատրաստվել: 2016 թվականին իրականացվել է  պետական մասնակցությամբ 194 առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն:

Այսօրվա  դրությամբ լուծարման գործընթացում է 22 կազմակերպություն: Այս տարի  լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 52 մլն 629 հազ. դրամ կրեդիտորական պարտք: Իսկ վերջին  տարիներին լուծարման դաշտի կանոնակարգման արդյունքում մարվել է շուրջ 390 մլն կրեդիտորական պարտք՝ կուտակված հիմնականում աշխատավարձերի և պետբյուջեի գծով: Դաշտը մաքրվում է, աստիճանաբար նվազում են նաև կրեդիտորական պարտքերը:

– 2016թ. ընթացքում պետական գույքի հաշվառման բազայում վերահաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8548 միավոր անշարժ գույք (ընդհանուր մակերեսը՝ 8մլն 2հազ. քառ/մետր: Այս տարի հաշվառված անշարժ գույքն ավելացել է 566 միավորով:

– 2016 թվականի ընթացքում կառավարության որոշումներով՝ բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած 14 ընտանիքի սեփականաշնորհվել են իրենց զբաղեցրած բնակելի տարածքները, տեղաբնակ 44 ընտանիքի նվիրատվությամբ հատկացվել  են իրենց սենյակները: 2011թվականից առայսօր մայրաքաղաքի և մարզերի հանրակացարաններում բնակվող 366 ընտանիքի սեփականության խնդիր է լուծվել, որից 253-ը` նվիրատվության, 113-ը` սեփականաշնորհման ճանապարհով: Շահառուները  913-ն են, նրանց հատկացված սենյակների թիվը՝ 407:

– 2016 թվականի ընթացքում Վարչության Աճուրդի կենտրոնում վաճառքի է ներկայացվել 1324 լոտ, որից 514-ը՝ տրանսպորտային միջոց, 42-ը՝ լուծարվող ընկերությունների գույք, 766-ը՝ այլ  շարժական գույք, 1-ը՝ մասնավորեցման ենթակա գույք: Ներկայացված լոտերից վաճառվել է 687 լոտ, որից՝ 225-ը՝ տրանսպորտային միջոց, 451-ը՝ այլ  շարժական գույք, 11-ը՝  լուծարվող ընկերությունների գույք: Վաճառված տրանսպորտային միջոցների կատարման տոկոսը 2015 թվականի համեմատ աճել է  31 %-ով և կազմում է 53%:

– 2016թ. մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման, վարձակալության, նվիրաբերության և այլ  պայմանագրերով պարտավորություն է ստանձնել   60 գնորդ, ներդրումային պարտավորությունները նախատեսված էին 507 մլն 545հազ դրամի և 1մլն 370 հազ. ԱՄՆ դոլարի չափով: Արդեն իսկ  կատարված է 424 մլն 589 հազ. դրամի չափով ներդրում, կատարման  ժամկետը ուժի մեջ է: Մեկ գնորդի նկատմամբ 60 հազար դոլարի տուգանք է հաշվարկվել:  Սոցիալական երաշխիքներից` 66 աշխատատեղ պետք է ստեղծվեր, ստեղծվել է 48-ը, ժամկետը չի սպառվել:

– 2016 թվականին հարուցված դատական հայցերի ու բանակցությունների արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 18մլն 844 հազար դրամ, որից՝ 15մլն 462 հազ. դրամ՝ մասնավորեցման, 3մլն 381 հազ. դրամ վարձակալական գործերով:

– Առաջիկայում պետական գույքի մասնավորեցման նոր ծրագիր կկազմվի` նոր ընկերություններ ընդգրկելու նպատակով: Ծրագրային մասնավորեցումը   նոր ներդրումների ներգրավման և աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կընձեռի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս