Բաժիններ՝

ԵՄ-ն նախազգուշացրել է Թրամփի թիմին՝ կապված Իրանի միջուկային ծրագրից հրաժարվելու հետ

Բրյուսելը նախազգուշացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին, որ Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցները կարող են խափանել միջուկային ծրագիրը, եթե Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանվեն, գրում է Financial Times-ը։

Վերջին մի քանի ամիսներին մի քանի եվրոպական պատվիրակություն է այցելել ԱՄՆ, որտեղ հանդիպել են Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչների և գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինի հետ, որին ԱՄՆ ապագա նախագահը առաջարկել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, նշում է թերթը։

Հանդիպման ընթացքում եվրոպացի պաշտոնյաները ԵՄ երկրների անհանգստությունն են հայտնել Իրանի հետ գործարքի պահպանման առնչությամբ։ Բացի այդ՝ ինչպես նշում է պարբերականը, պատվիրակության անդամները հանդիպել են հանրապետական կոնգրեսականների հետ։

«Եթե իրանցիների կողմից լինեն խոշոր սադրանքներ, ապա մենք, հնարավոր է, աջակցենք նոր պատժամիջոցներին։ Սակայն, եթե նոր պատժամիջոցները հանգեցնեն գործարքի կոլապսի, ապա Եվրոպայում մարդկանց մեծ մասը կասի, որ դա ամերիկացիների մեղքն է»,- թերթին ասել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը։

Ավելի վաղ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Իրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ պնդելով, թե այն թույլ կտա Իրանին ստանալ միջուկային զենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս