«Քաղաքացին այլևս չի զրկվելու միակ կացարանից». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ամփոփեց 2016թ. արված աշխատանքները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա  անդրադարձավ նաև ԴԱՀԿ ոլորտում առկա խնդիրներից երկուսի լուծումներին:

«Քաղաքացին այլևս չի զրկվելու միակ կացարանից: Օրենսդրական նախաձեռնությունն այլևս իրականություն է, և կրկին Ազգային ժողովի կողմից առանց որևէ դեմ կամ ձեռնպահ ձայների ընդունվեց այն օրինագիծը, որը հնարավորություն է նախատեսում, որ այն դեպքերում, երբ դա քաղաքացու միակ բնակարանն է, և հրապարակային սակարկությունների միջոցով չի օտարվում, և այդ օտարման կամ լոտի գինը ցածր է կառավարության սահմանած չափից, այդ բնակարանը չի կարող օտարվել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը կսահմանի շեմը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031