
Պայթյուններ Մոսուլում, կան տասնյակ զոհեր

Տասնյակ մարդիկ են սպանվել Մոսուլի արվարձանում երկու ականապատ ավտոմեքենաների պայթյունների հետևանքով, հայտնում է «Աս-Սումարիա» իրաքյան հեռուստաալիքը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պայթյունները տեղի են ունեցել Մոսուլից հյուսիս-արևելք տեղակայված Կոկջալի բնակավայրի մոտ։
Այդտեղ է գտնվում Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի վարչության «Ոսկե դիվիզիան»։
Զոհերի հստակ թիվը դեռ հայտնի չէ։ Հայտնի է, որ զոհերի թվում կան ինչպես ուժայիններ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնում է, որ Կոկջալիում պայթել է երեք ավտոմեքենա։