Բաժիններ՝

«Մենք ունենք զրոյական աճ, բայց վերցնում ենք 180 միլիոնի վարկ՝ աճեցնելով մեր պետական պարտքը». Լևոն Զուրաբյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր իրենք պետք է վավերացնեն 3 վարկային պայմանագրեր, որոնք 180 միլիոն դոլարով ավելացնում են ՀՀ պետական պարտքը։

«Այդ վարկերից երկուսն ուղղված են բյուջեի խնդիրների լուծմանը, այսինքն՝ որտեղ ծակ ունենք, այդ ծակերն այդ վարկերով ենք փորձում լուծել։ Մենք ունենք զրոյական աճ, բայց վերցնում ենք 180 միլիոնի վարկ՝ աճեցնելով մեր պետական պարտքը։ Այս կառավարությունն ունի՞ պատկերացում՝ ինչ է անելու։

Տպավորությունն այն է, որ չկա ոչ մի կոնցեպցիա, չկա մշակված ռազմավարություն, այլ օրվա հարցը լուծելու ռազմավարություն։ Պետք է ոչ թե զբաղվել ամեն գնով բյուջեն լցնելու այս անպտուղ և աննպատակ գործունեությամբ, այլ առաջին հերթին՝ պետք է զբաղվել երկրի զարգացման ծրագրով»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս