Բաժիններ՝

Հրապարակվել է Թրամփի երդմնակալության շաբաթվա միջոցառումների գրաֆիկը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողության նախապատրաստության աշխատանքներով զբաղվող կոմիտեն հրապարակել Է դրա հետ կապված միջոցառումների գրաֆիկը։

Հանդիսությունների պաշտոնական մասը կմեկնարկի հունվարի 19-ի առավոտյան, երբ Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահը ծաղկեպսակներ կդնեն Առլինգթոնի ազգային հուշահամալիրում։ Դրանից հետո տոնական համերգ կտրվի Լինքոլնի հուշահամալիրի մոտ:

Հունվարի 20-ին Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահը կերդվեն Կոնգրեսում և կմասնակցեն երթի, որը Փենսիլվանիա-ավենյուով կձգվի մինչև Սպիտակ տուն։

Հունվարի 21-ի առավոտյան ԱՄՆ Ազգային տաճարում նրանց մասնակցությամբ տեղի կունենա «աղոթաճաշ»՝ հանդիպում տարբեր կրոնների մի քանի հազար ներկայացուցիչների, ինչպես նաև ԱՄՆ քաղաքական ու գործարար էլիտայի անդամների հետ, հայտնում է Interfax-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս