Բաժիններ՝

Ինչպես են Հալեպի կենտրոնում քաղաքի ազատագրումը տոնում «Զարթնի՛ր, լաո» երգի ներքո

Հալեպի կենտրոնում հազարավոր մարդիկ են տոնել քաղաքի ազատագրումը զինյալներից։ Ի պատիվ տոնի՝ սիրիահայերի նվագախումբը, Ձմեռ պապի հագուստներ հագած, նվագել է հայտնի «Զարթնի՛ր, լա՛ո» երգը, որը Օսմանյան կայսրության դեմ հայերի պայքարի խորհրդանիշներից է։

Մարդիկ ծածանում են Սիրիայի, Ռուսաստանի դրոշները։ Այնուհետ տեղի է ունենում տոնածառի լույսերը վառելու արարողությունը։

Դեկտեմբերի 13-ին Սիրիայի կառավարական բանակը գրեթե ամբողջությամբ ազատագրել է զինյալներից քաղաքի արևելյան հատվածը, որը մոտ 4 տարի գտնվում էր սիրիացի ապստամբների վերահսկողության ներքո։

Ներկայումս Հալեպում բազմամարդ հայկական համայնքից մնացել է մոտ 10 հազար հայ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031