ԼՂ հարցը քննարկվել է Բաքվում Ադրբեջան-Թուրքիա քաղաքական խորհրդատվությունների ընթացքում

Բաքվում կայացել է Ադրբեջան-Թուրքիա քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Խորհրդատվություններում Ադրբեջանը ներկայացրել է փոխարտգործնախարար Խլաֆ Խալաֆովը, Թուրքիան՝ փոխարտգործնախարար Ումիտ Յալչընը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը։

Քննարկվել ու դատապարտվել են ահաբեկչության բոլոր դրսևորումները։ Նշվել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել է Թուրքիային ու նրա կողքին է եղել։
Ընդգծվել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Իրան, Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան, Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան համագործակցությունը կարևոր ավանդ ունի տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցում։

Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, նշվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։

Հանդիպմանը քննարկվել են նաև Մերձավոր Արևելքի խնդիրները, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, տարածաշրջանային հակամարտությունների լուծումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031