
Արևելյան Հալեպից շարունակվում է մարդկանց տարհանումը. Reuters

Դեռևս շարունակվում է Հալեպ քաղաքի արևելյան հատվածից մարդկանց տարհանումը, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ներկայացուցչին։
«Տարհանումը դեռևս շարունակվում է, դիտորդները դեռևս տեղում են։ Մոտ 300 մասնավոր տրանսպորտային միջոցներ են լքել քաղաքը այս գիշեր և առավոտյան»,- հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը հայտնել էր, որ Կարմիր խաչը սկսել է արևելյան Հալեպից 30 հազար մարդու տարհանումը։
Նրա խոսքով՝ քաղաքում դեռևս կան մեծաթիվ մարդիկ որոնք ցանկանում են լքել քաղաքը» և տարհանումը կարող է «ևս մի քանի օր տևել»։