Կառավարությունը չի կարողանա պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետին

Կառավարության կողմից Երևանի քաղաքապետին պաշտոնանկ անելու իրավունքը դադարեցվելու է: Այդ մասին նշված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որն արժանացավ կառավարության հավանությանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ նախագծով կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ  ամրագրված մի շարք իրավակարգավորող փոփոխությունների կատարումը:

Նախագծով առաջարկվում է՝ Երևան համայնքի կարգավիճակի խմբագրում՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան, ավագանու պաշտոնավարման ժամկետի փոփոխություն՝ 5 տարի, ավագանու անդամի հրաժարական տալու ընթացակարգի սահմանում և այլն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031