Բաժիններ՝

Ռոհանին շնորհակալություն է հայտնել Նազարբաևին միջուկային համաձայնագրի կնքման հարցում ունեցած ավանդի համար

Իրանի նախագահ Հասան Հոհանին, որը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում, շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Իրանի և «վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի կնքման հարցում ունեցած ավանդի համար, հայտնում է inform.kz-ն։

«Ես կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել ձեզ՝ Իրանի և «վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի կնքման հարցում ունեցած ավանդի, ինչպես նաև ձեր սեփական ավանդի համար համատեղ գործողությունների պլանի իրականացման հարցում»,- ասել է Ռոհանին։

Իր հերթին, Նազարբաևը Ռոհանիի հետ բանակցությունների արդյունքում կարևորել է Իրանի քաղաքականության նշանակությունը մերձկասպյան երկրների համար։
«Իրանը Ղազախստանի համար կարևոր գործընկեր է մուսուլմանական աշխարհում, ինչպես նաև հարևանը և ընկերը մերձկասպյան տարածաշրջանում»,- ասել է Նազարբաևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս