«Քաղաքացին բջջային հեռախոսների միջոցով կամ նախընտրելի այլ եղանակով կծանուցվի արգելանքների կամ վարչական ակտերի մասին». Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ամփոփեց 2016թ. արված աշխատանքները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ նաև ԴԱՀԿ ոլորտում առկա խնդիրներից երկուսի լուծումներին, այդ թվում՝ ծանուցումների համակարգին:
«Հաճախ քաղաքացիները բողոքում են, որ, օրինակ, ԴԱՀԿ ծառայության կողմից իրենց հաշիվների նկատմամբ կիրառված արգելանքի մասին իրենք իմանում են ամենավերջում՝ երեք օր, մեկ շաբաթ անց, տասն օր անց, երբ փորձում են գումար կանխիկացնել կամ որևէ վճարում կատարել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ արդեն պատրաստ են թե՛ Ոստիկանության, թե՛ ԴԱՀԿ ծառայության համապատասխան հարթակները, որոնք հնարավորություն կտան բջջային հեռախոսների միջոցով կամ նախընտրելի այլ եղանակով ծանուցված լինել արգելանքների կամ վարչական ակտերի մասին:
Քաղաքացին կկարողանա նաև իր համար նախընտրելի այլ տարբերակով ևս ծանուցվել, օրինակ՝ իր անունով ստացվող ծանուցումներ ստանալը լիազորել իր ընտանիքի այլ անդամներին, հարևանին և այլն:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում քաղաքացու վերաբերյալ հարուցված վարույթի կամ արգելանքի վերաբերյալ SMS ծանուցումների գրանցման շտեմարանում անձի հեռախոսահամարը ներառելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսահամարից զանգահարել հեռախոսահամարին, հավաքել հանրային ծառայության համարանիշը և գրանցվել: