
Կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ մաքսային օրենսգրքին. «Բավականին կարևոր և դժվար ծնված փաստաթուղթ է»

Այսօր կառավարությունը նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից, սակայն 2017 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ, այս պայմանագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում:
«Բավականին կարևոր և դժվար ծնված փաստաթուղթ է։ Պետք է մաքսիալ ադապատացնել մեր գործող օրենքներին»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հիշեցնելով Հայաստանի և Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու մասին՝ վարչապետը նշեց, որ փաստորեն ԵՏՄ-ում պայմանավորվել են սահմանափակել այդ դաշտը: Նա նկատեց, որ մինչև դեկտեմբերի 25-ը պետք է ազատ գոտու կոնցեպցիան քննարկեին: