Բաժիններ՝

Եվրախորհրդարանն ընդունել է ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու վերաբերյալ բանաձև

Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր քվեարկել են ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու բանաձևի օգտին, որոնցից ամենավտանգավորը համարվել են Sputnik գործակալությունն ու RT հեռուստաալիքը, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Փաստաթուղթը կրում է խորհրդատվական բնույթ և պարտադիր չէ ԵՄ անդամ երկրների կողմից կատարման համար։

Քվեարկությանը մասնակցած 691 պատգամավորից փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 304 մարդ, դեմ՝ 179, ձեռնպահ՝ 208-ը։

Փաստաթուղթը նախաձեռնել էր լեհ պատգամավոր Աննա Ֆոտիգան։ Նշվում է, որ Ռուսաստանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ԵՄ անդամ երկրների ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին և կազմակերպություններին։

ԵՄ-ին ու Արևելյան Եվրոպայի նրա գործընկերներին որպես հիմնական տեղեկատվական սպառնալիք նշվում են Sputnik գործակալությունը, RT հեռուստաալիքը, «Русский мир» հիմնադրամն ու «Ռոսսոստրուդնիչեստվո» գործակալությունը։

Փաստաթղթում պնդում կա առ այն, որ Մոսկվան ԵՄ նկատմամբ վարում է «թշնամական քարոզչություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս