«Ժիրայր Սէֆիլյանը, Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը գլխավորում են ընդդիմադիր գործիչների շարքը». «Գելլափ Ինթերնեյշնլ»

Այս տարվա նոյեմբերի 2-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացված հարցման ժամանակ կազմակերպությունը փորձել է նաև պարզել, թե որ ուժերին և քաղաքական գործիչներին է հանրությունը որպես ընդդիմադիր ընկալում։

Կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ հարցմանը մասնակցել են ՀՀ 1104  քաղաքացիներ։

Գնահատումը եղել 1-5 բալային սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է՝ ընդհանրապես ընդդիմադիր չէ, 5-ը շատ ընդդիմադիր է։ «Նոր Հայաստանը» ստացել է ամենաբարձր բալը՝  3.6, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 3.5, ՀԱԿ-ը՝ 3.2, «Ժառանգությունը»՝ 3.1, «Լուսավոր Հայաստանը»՝ 2.9,  ԲՀԿ-ն , ՀԺԿ-ն և «Ազատ դեմոկրատները»՝ 2.7, «Համախմբումը»՝ 2.6, «Ալյանս» և ՀՅԴ՝ 2.5,  «Հայկական վերածնունդ»՝ 2.3, ՀՀԿ՝ 1.4։

Քաղաքական գործիչներից Ժիրայր Սէֆիլյանը, Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը գլխավորում են ընդդիմադիր գործիչների շարքը՝ ստանալով 3.7 բալ, Նրանց հաջորդում են Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 3.2 բալ, այնուհետև՝  Հրանտ Բագրատյանը և Նաիրա Զոհրաբյանը՝ 3.1 բալ, իսկ Լևոն Զուրաբյանը՝ 3 բալ։ Մյուս գործիչները ավելի ցածր բալեր են ստացել։

Տեսանյութեր

Լրահոս