
«Հիմա շախմատային թագի համար պայքարում Կարյակինին կարելի է անվանել ֆավորիտ»

Ռուսաստանցի շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը գնահատել է Սերգեյ Կարյակինի հաղթանակը Մագնուս Կարլսենի նկատմամբ:
«Մագնուս Կարլսենն ուզում էր ամեն գնով հաղթել, ինչի կապակցությամբ նա ռիկսային և նյարդային էր խաղում: Չնայած Սերգեյ Կարյակինը չօգտվեց առաջին 2 շանսերից, որը նրան տրամադրեց նորվեգացի շախմատիստը, բայց 3-րդ պահը ռուսաստանցին բաց չթողեց:
Հիմա շախմատային թագի համար պայքարում Կարյակինին կարելի է անվանել ֆավորիտ: Բայց, անխոս, հիմնական պայքարը դեռ առջևում է: Կարլսենի մոտ այդպես լինում է. կձախողի պարտիան, կբարկանա ինքն իր վրա և կսկսի շատ ավելի լավ խաղալ:
Չնայած այս ամենն անկանխատեսելի է. չէ՞ որ մենք չգիտենք, թե ինչ կա Մագնուսի գլխում: Հնարավոր է, սակայն, առաջին անհաջողությունից հետո լինի նաև երկրորդը»,- ասել է Գրիշչուկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը