Բաժիններ՝

«ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գտնվում են հատակին». Պեսկով

Ռուսաստանի իշխանությունները հուսով են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք կվերսկսվի, սակայն հարաբերությունները կարգավորման գործընթացն արագ չի լինի, քանի որ դրանք հիմա հատակին են գտնվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է korrespondent.net-ը։

«Դժվար թե հնարավոր է ինչ-որ բան փչացնել այդ հարաբերություններում։ Դրանք գտնվում են հատակին, սակայն, անկասկած, մենք հաշվարկում ենք, որ երկխոսությունը կվերսկսվի և կսկսվի ոչ հեշտ և ոչ արագ գործընթաց հարաբերությունները կառուցողական հուն տանելու ուղղությամբ», – ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Մոսկվան մտադիր է կառուցել հավասար ու փոխշահավետ հարաբերություններ Վաշինգտոնի հետ։

«Այդ վերաբեռնավորման հետևանքները իսկապես այն չէին, որը մենք կցանկանայինք տեսնել»,- նշել է նա՝ հավելելով, թե «գլխավորը ցանկության առկայությունն է ու հարաբերությունների նորմալացման գնալու պատրաստակամությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս