Բաժիններ՝

Հայաստանում խնդրահարույց ՀԷԿ-երը պետք է փակվեն. Հայկ Հարությունյան

Հայաստանում խնդրահարույց ՀԷԿ-երը պետք է փակվեն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Եթե որոշ չափոփորշիչների բացակայության արդյունքում տրվել է ջրօգտագործման թույլտվություն, լիցենզիա, կառուցվել է ՀԷԿ, և այսօր մենք տեսնում ենք, որ դրա կառուցման հետևանքը բնապահպանական տեսանկյունից աղետալի է, ուրեմն մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք, որ տվյալ ՀԷԿ-ն ապամոնտաժվի: Ապամոնտաժման համար պետք են գումարներ, ժամանակ, հիմքեր»,-ասաց նախարարի տեղակալը:

Նախարարությունը հորդորում է տեսչական կառույցներին ՀԷԿ-երի նկատմամբ հսկողությունը խստացնել, հետևել, որ շահագործման բոլոր պայմանները պահպանվեն:

Հայկ Հարությունյանը նշեց, որ նախարարությունն առաջարկել է հատուկ հիմնադրամի ստեղծում, որի նպատակը կլինի խնդրահարույց ՀԷԿ-երի փակման հարցով զբաղվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930