Հայաստանում մի շարք դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել (ցանկ)

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Շերինգ-Փլաու Սենտրալ Իստ ԱԳ-ի ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում`

«Նոքսաֆիլ (պոսակոնազոլ)» դեղակախույթ ներքին ընդունման, 40մգ/մլ, 123մլ ապակե տարա և չափիչ գդալ

«Վիկտրելիս, (բոցեպրեվիր)», դեղապատիճներ, 200մգ 336/84x/4×1/ բլիստերում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոնշյալ դեղերը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 2013 թվականին, բայց չեն ներմուծվել:

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930